Ներքին 3 ամիս առաջ - 19:33 18-06-2026

Բաց թողնել այդ մարդուն․ Էլեն Սաֆարյանի անկեղծ պատասխանը՝ աններելի արարքների մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, սոցցանցերի իր էջում հերթական անգամ անկեղծ ու մտերիմ զրույց է ունեցել հետևորդների հետ՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին:

Օգտատերերից մեկին հետաքրքրել էր բլոգերի վերաբերմունքը մարդկային հարաբերությունների և դավաճանության նկատմամբ, ինչի կապակցությամբ հարց էր ուղղել. «Ո՞ր արարքն է Ձեզ համար աններելի»։

Էլենը հանդես է եկել բավականին անկեղծ պատասխանով՝ ընդգծելով, որ կյանքում չկան անսխալական մարդիկ, և ներելու կարողությունը մեծահոգության նշան է: Այնուամենայնիվ, ըստ բլոգերի, կան սահմաններ, որոնք անցնելուց հետո հարաբերությունները շարունակելն այլևս անհնար է դառնում:

«Ցանկացած պարագայում ավելի մեծահոգի կլինի ներելը․․ Մեզնից ոչ մեկն անսխալական չի։ Իմ կարծիքով ուղղակի կան արարքներ, որոնց դեպքում պետք ա տվյալ մարդուն հանել կյանքից՝ ցանկանալով իրեն ամենալավը․․ առանց չարանալու բաց թողնել սիտուացիան ու էդ մարդուն»,- նշել է Էլեն Սաֆարյանը։

Դերասանուհու այս մտքերը մեծ արձագանք են գտել նրա լսարանի շրջանում, քանի որ նա ևս մեկ անգամ փաստել է՝ սեփական հոգեկան խաղաղությունը պահպանելու լավագույն միջոցը մարդկանց առանց ատելության ու քննադատության բաց թողնելն է:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին