Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Ռուդոլֆ Գարբոյանն ու Էլիդա Քոչարյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուդոլֆ Գարբոյանն (50 կգ) կիսաեզրափակչում պարտվեց աշխարհի փոխչեմպիոն, Ռուսաստանի եռակի չեմպիոն Բաիր Բատլաեւին։
Մ-23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ) կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանի եռակի չեմպիոն Ազալյա Ամինևային։