ՍպորտZone Սպորտ 6 ամիս առաջ - 20:00 28-03-2026

ՍպորտZone․ Կոտրված ձեռքով կպել եմ ու հաղթել․ չեմ հանձնվում երբեք․ Հարություն Հակոբկոխյան

Oragir.News-ի «ՍպորտZone» հաղորդաշարի հյուրն է բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հարություն Հակոբկոխյանը։

Հարցազրույցի ընթացքում Հարություն Հակոբկոխյանի հետ զրուցել ենք նրա սպորտային ճանապարհի, կարևոր հաղթանակների և դժվարությունների մասին։ Մարզիկը պատմում է, որ անգամ կոտրված ձեռքով շարունակել է մենամարտը և հաղթել՝ ընդգծելով, որ երբեք չի հանձնվում, նույնիսկ երբ մրցակիցը փորձում է օգտվել իրավիճակից։

Անդրադարձ է կատարվել նաև բռնցքամարտի ոլորտում առկա խնդիրներին։ Հարություն Հակոբկոխյանը նշում է, որ այս մարզաձևում դեռ շատ բան կա փոխելու՝ համեմատելով ներկայիս իրավիճակը խորհրդային տարիների հետ, ինչպես նաև ընդգծելով, որ Հայաստանի ռինգերը համեմատելի չեն այլ երկրների պայմանների հետ։

Հարություն Հակոբկոխյանը պատմել է նաև իր մարզչի՝ հոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի մասին, ով, ինչպես նշում է մարզիկը, ամենախիստն է հենց իր նկատմամբ։

Զրույցի ընթացքում մարզիկը հիշել է նաև իր առաջին քայլերը սպորտում՝ նշելով, որ սկզբում զբաղվել է ֆուտբոլով, իսկ բռնցքամարտ մուտքը եղել է հետաքրքիր պայմանավորվածությամբ․ առաջին հաղթանակից հետո ստացել է իր խոստացված պարգևը՝ հեռախոսը։

Մարզիկը վստահ է՝ հաջողության հասնելու համար կարևոր է ունենալ սիրտ՝ մինչև վերջ պայքարելու համար, և՛ խելք՝ սիրտը ճիշտ օգտագործելու համար։

Հարություն Հակոբկոխյանը շեշտում է՝ դեռ շատ աշխատանք ունի անելու, որպեսզի հասնի իր հոր մակարդակին։

Վերջում հնչել են բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը