Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:47 20-04-2025

Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախը չի պարտվել։ Արցախը բռնության ու դավաճանության զոհ դարձավ, բայց չի կորել... Նրա հողը, նրա անունը, նրա շունչը դեռ ապրում են։ Այո, նրան փորձեցին լռեցնել։ Տունը խլեցին, եկեղեցին պղծեցին, մանկան ճիչը դարձրին փախուստի աղաղակ։ Բայց սա վերջը չէ։

Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ՝ աշխարհի փրկության համար, այնպես էլ Արցախի ճշմարիտ շարժումը հարություն կառնի՝ հողի հիշողությունից, ժողովրդական կամքից և արդարության կանչից։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը փորձեն լռեցնել այդ պայքարը՝ Արցախը չի մոռացվելու։

Ո՛չ, դու չես կարող ջնջել մի ամբողջ ժողովրդի խիղճը։ Չես կարող սպանել այն, ինչ ծնվել է զոհողության, սիրո ու ազատության մեջ։ Արցախը մեր հայրենիքի ոգին է։ Եվ երբ ոգին դեռ կենդանի է՝ մարմինն էլ մի օր կանգնելու է։ Ու կանգնելու է շիտակ՝ գլուխը բարձր, աչքերը դեպի լույսը։

Սա գաղափարական պայքար է, սա մշակութային պայքար է, սա ազգային պայքար է, և այո՝ սա քաղաքական պայքար է, որովհետև լռելը այլևս դավաճանություն է։ Արցախը հարություն կառնի։ Ոչ թե նրանց կամքով, ովքեր հանձնեցին, այլ նրանց միջոցով, ովքեր դեռ հավատում են։ Դու՛ ես այդ հավատացյալը։ Մենք ենք։ Մեր երեխաներն են լինելու։ Եվ այդ օրը դեռ կգա։ Դեռ հնչելու է ձայնը բերդից՝

«Ես վերադառնում եմ։ Ես հարություն եմ առել»։

ՔՐԻՍՏՈՍ հարյավ ի մեռելոց, մեզի, ձեզի մեծ ավետիս:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել