ՍպորտZone Սպորտ 7 ամիս առաջ - 19:30 14-03-2026

ՍպորտZone․ Արագ նիհարելու վտանգները և ֆիթնեսի իրական կանոնները. Մանուկ Բրուտյան

Oragir.News-ի «ՍպորտZone» հաղորդաշարի այսօրվա հյուրը ֆիթնես մարզիչ, բոդիբիլդեր և սննդաբան Մանուկ Բրուտյանն է։

Զրույցի ընթացքում Բրուտյանը ներկայացրեց իր ճանապարհը՝ մեխանիկի մասնագիտությունից մինչև բոդիբիլդինգ և մարզչական գործունեություն։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է 140 կգ քաշից ազատվելու ցանկությունից, սակայն մարզումները աստիճանաբար դարձել են կենսակերպ և մասնագիտություն։

Բրուտյանը պատմեց, որ բոդիբիլդինգը հեշտ ճանապարհ չէ․ այն պահանջում է խիստ կարգապահություն և ճիշտ գրաֆիկ։

Խոսելով իր փորձից՝ նա անդրադարձավ նաև ստերոիդների թեմային՝ նշելով, որ մրցակցային սպորտում կիրառվում է, սակայն դա պահանջում է գիտակցված մոտեցում և պատասխանատվություն։

Հարցազրույցի ընթացքում նշել է նաև ֆիթնես ոլորտում տարածված խնդիրները՝ օնլայն մարզիչների սխալ խորհուրդները, արագ նիհարելու վտանգավոր կողմերը, դետոքս թեյերը և դիետաները։ Նրա խոսքով՝ արագ արդյունքը հաճախ հանգեցնում է առողջական խնդիրների և մկանային զանգվածի կորստի։

Բրուտյանը շեշտեց, որ նիհարելու և առողջ լինելու համար անհրաժեշտ է հավասարակշռված սննդակարգ։ Նա անդրադարձավ նաև քաղցրի նկատմամբ կախվածությանը՝ նշելով, որ այն հնարավոր է նվազեցնել, երբ ճիշտ կառուցված լինի սննդակարգը։

Վերջում հնչում են նաև բլից հարցեր։

Մանրամասները՝

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը