Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 ամիս առաջ - 11:50 25-03-2026

Սա ֆենոմենալ տեսարան էր՝ մեր վերջին 8 տարվա պատմությունը՝ խտացված մի քանի րոպեում

Արմինեի ու Նիկոլի տեսարանն ավելին էր, քան պարզապես պատմություն. դա մեր հոգու ու հայրենիքի ճիչն էր՝ խտացված ընդամենը մի քանի րոպեների մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարինե Գաբրիելյանը։

«Հենց դրա համար այն այնպիսի մեծ ազդեցություն թողեց հասարակության վրա։ Այդ 5-րոպեանոց տեսանյութի մեջ իրականում երկու արժեհամակարգերի բախում էր՝ նիկոլյան «առանց իզմերի», կզած տեսակի և հայ ազգի պատմական արժեքների։

Մի կողմից՝ «ամեն ինչ տանք, կզենք, լափենք», մյուս կողմից՝ հայրենիքի գինն ու կորուստների ցավը գնահատող տեսակը։

Հակադրությունը նույնիսկ արտաքին էր. մի կողմից՝ փնթի, լաճառացած կերպար՝ անհասկանալի շարժումներով և ձեռքին՝ դեղնանարնջագույն պատռված Հայաստանի քարտեզով կրծքանշանը։ Մյուս կողմից՝ գեղեցիկ, հավասարակշռված, ճաշակով ու գիրքը ձեռքին գեղեցկադեմ կին։

Նիկոլի կողմը պայմանական «ախուրյանցի Անոն» է՝ իր արհեստականորեն ներկված ծաղիկներով։ Իսկ մյուս կողմին՝ հայ զոհված հերոսի թոռը՝ համեստ ու վեհ նստած իր ուժեղ հայ մոր կողքին։

Նիկոլը շրջապատված էր տեսախցիկներով, ոստիկաններով ու թիկնապահներով, իսկ իր դիմաց անպաշտպան թվացող, բայց իրականում մի կուռ ու հզոր կին էր։ Այդտեղ բախվեցին երկու արժեհամակարգեր, և վերջում հաղթեցին ազգային արժեքները։

Սա ֆենոմենալ տեսարան էր՝ մեր վերջին 8 տարվա պատմությունը՝ խտացված մի քանի րոպեում։ Արմինեն ամբողջությամբ մերկացրեց նիկոլին, տապալեց այն բոլոր կեղծ օրակարգերը, որոնք նա տարիներով փորձում էր հրամցնել մեզ։

Նույնիսկ իր նիկոլյան տոտան լքեց նրան... Դա է պատահելու նրա հետ նաև իրականում. կողմնակիցները հենց իր տապալման պահին առաջինն են լքելու իրեն։

Այնքա՜ն բան կա գրելու այդ դրվագից... Ու այդ ամենը՝ շարժվող գնացքի մեջ։ Դա կարծես մեր Հայաստանն էր, այդ ամենով սկսեց շարժվում էր դեպի լուսավոր ու հաղթանակած ապագա»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված