Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 4 ամիս առաջ - 09:56 11-03-2026

Ավանեսյանին հրավիրել են ԱԺ, Նանուշյանը պասիվացել է, որոշ ՔՊ-ականներ թմրանյութի թեստ կհանձնեն․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը վերջին օրերին փաստացի պասիվացել է սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ հանրությանը ներկայացված տեսանյութում նա հեգնում էր բժշկական հանրույթին։

Ռիլը, որը մի քանի օր առաջ համացանցի ուշադրության կենտրոնում էր, ջնջվեց նախարարի պահանջով։ Նանուշյանն այժմ միայն պաշտոնական հաղորդագրություններ է կիսվում իր էջում՝ փորձելով այդպես ակտիվություն ապահովել։ Նախարարության ներսում պտտվող տեղեկություններով՝ փոխնախարարի դիրքերը թուլացել են, իսկ քաղաքական թիմում ոմանք արդեն նրան համարում են «գնացած»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իշխող կուսակցության ներսում արդեն նկատվում է լուրջ կադրային ֆիլտր, որի արդյունքում գործող 69 հոգանոց խմբակցության պատգամավորներից 29-ը կարող է դուրս մնալ հաջորդ խորհրդարանի կազմից, ինչը կազմում է մոտ 42.03%։

Չառաջադրվելու որոշում կայացրած պատգամավորներ

«Ժողովուրդ» օրաթերթը ի մի բերեց տվյալները, համաձայն որոնց մի շարք պատգամավորներ ինքնակամ չեն պատրաստվում մասնակցել առաջիկա գործընթացներին։ Նրանք են՝
• Հակոբ Արշակյան
• Մերի Գալստյան
• Լիլիթ Կիրակոսյան
• Հրաչյա Հակոբյան
• Լենա Նազարյան
• Քրիստինե Պողոսյան
• Խաչատուր Սուքիասյան

Մասնակցությունը կուսակցության կողմից արգելված պատգամավորներ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ որոշ պատգամավորների ՔՊ-ն թույլ չի տվել մասնակցել ներկուսակցական գործընթացներին։ Նրանք են՝

• Ջուլիետա Ազարյան
• Դավիթ Դանիելյան (հեռացվել է ընտրացուցակից խախտումների համար)
• Հռիփսիմե Հունանյան
• Հայկ Սարգսյան (Ալեն Սիմոնյանի հետ կոռուպցիոն բախումների արդյունքում)
• Կարեն Սարուխանյան
• Հայկ Ցիրունյան

Ռեյտինգային ցուցակի առաջին 100-ից դուրս մնացած պատգամավորներ

Մյուս խումբը կազմում են այն պատգամավորները, որոնք ներկուսակցական ռեյտինգային ցուցակում չեն հայտնվել առաջին 100 տեղերում, ինչը զգալիորեն նվազեցնում է նրանց խորհրդարան վերադառնալու հնարավորությունը։ Նրանք են՝

• Հերիքնազ Տիգրանյան
• Շիրակ Թորոսյան
• Էսթեր Այվազյան
• Գուրգեն Մելքոնյան
• Հռիփսիմե Գրիգորյան
• Ալեքսանդր Ավետիսյան
• Նարեկ Բաբայան
• Գայանե Եղիազարյան
• Միքայել Թումասյան
• Դավիթ Կարապետյան
• Արմենուհի Ղազարյան
• Մարինա Ղազարյան
• Արտյոմ Մեհրաբյան
• Տիգրան Պարսիլյան
• Անուշ Քլոյան
• Վանիկ Օհանյան

«Հրապարակ» թերթը գրում է․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել, թե ընթացիկ տարում` 2026 թվականի հունվարի 1-ից առայսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատողները որքան պարգեւավճար են ստացել: Մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ մարտի 6-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 15 միլիոն 210 հազար 500 դրամ պարգեւավճար։ Այսինքն, ընդամենը 2 ամսում Տավուշի մարզպետարանում 15 միլիոն դրամից ավելի պարգեւավճար է բաժանվել։

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն իշխող թիմում միակը չէ, որին Նիկոլ Փաշինյանը հորդորել էր թմրանյութի թեստ հանձնել։ Ասում են՝ նախընտրական ցուցակում էլի կան նման թեկնածուներ, որոնց կասկածում են սիստեմատիկաբար թմրամիջոց օգտագործելու մեջ, եւ Փաշինյանը մի քանիսին էլ է ասել` թեստ հանձնեք։ Մեզ պատմեցին, որ «կասկածյալներին» Փաշինյանն ասել է, որ պատգամավոր դառնալու ախորժակ չպահեն, բայց անգործ չեն մնա, ընտրություններին լավ աշխատելու դեպքում` հետագայում գործադիրում պաշտոն կստանան։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստան» դաշինքը որոշել է ԱԺ-ում աշխատանքային քննարկում անցկացնել ուրբաթ օրը, հրավիրել մի շարք ԲԿ-ների ներկայացուցիչների: Հրավեր է ուղարկվել նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ քննարկելու առողջության համընդհանուր ապահովագրության ներ­դրումից հետո ստեղծված աբսուրդ իրավիճակը։ Աշխատանքային քննարկման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։


«Հրապարակ» թերթը գրում է․ Մինչ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմությանը միավորվելու հորդորներով է հանդես գալիս, նրա գլխավորած կուսակցությունը պատրաստվում է համագումարի, որի ժամանակ ենթադրվում է, որ կհաստատեն նաեւ նախընտրական ցուցակի առաջին 30 համարների անունները, ինչպես օրենքն է նախատեսում։ Մեր տեղեկություններով, մարտի 14-ին, կառավարության նիստերի դահլիճում ՀԱԿ-ը համագումար է հրավիրել։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան