Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 10:59 21-03-2026

Որոշ ՔՊ-ականներ պլստացին, Վեհափառը Վրաստան չի գնա, հերթական զսպաշապիկը՝ ԶԼՄ-ների համար. Մամուլ

Հրապարակ»․

ՔՊ-ում ընտրակեղծարարների որսը կարծես ավարտված է` ներկուսակցական ընտրություններից հետո 3 ՔՊ-ականի են հանել ցուցակից՝ Կարեն Գրիգորյանին, Դավիթ Դանիելյանին, Հայկ Ավագյանին: Մեր աղբյուրներն ասում են, որ թեպետ այլ կասկածյալներ էլ կան, բայց աղմուկն իրենց օգտին չէ, եւ որոշել են գործընթացը չշարունակել: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը պարծենում է, թե իր օրոք ընտրությունները չեն կեղծվել, մինչդեռ արդեն 2-րդ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում։

«Հրապարակ»․

Փաշինյանի հրահանգով՝ կառավարությունում ակտիվ աշխատում են նոր օրինագծի վրա, որով պատրաստվում են պայքարել «ատելության խոսքի» դեմ: Այն ընդդիմության եւ ԶԼՄ-ների նկատմամբ հերթական զսպաշապիկը կլինի: Արդեն «Ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման» վերաբերյալ տեղեկանք է կազմվել, ըստ որի՝ քաղաքացիական եւ վարչական պատասխանատվություն է սահմանվելու` փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում, մեծ տուգանքներ կսահմանվեն: Բայց խնդիրն անգամ տուգանքը չէ, այլ այն, որ իշխանությունը որոշել է խեղաթյուրել ատելության խոսքի դեմ պայքարի գաղափարը եւ սահմանել է, որ նման խոսք է համարվում ոչ միայն ռասայական, ազգային, կրոնական հայացքներով պայմանավորված անհանդուրժողականությունը, այլ նաեւ «քաղաքական հայացքներով» պայմանավորվածը, իսկ դա նշանակում է, որ կպատժվեն, օրինակ, ՔՊ-ի դեմ սոցցանցում գրառում անողները:

«Հրապարակ»․

ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ «ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երեւանում չեն իրականացնի: Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երեւանի վարչական շրջանները շատ են, եւ չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երեւանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են, եւ չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել


«Հրապարակ»․

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում երեկ ուժայինների ղեկավարները ներկայացնում էին կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը: Տեղեկացանք, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից, մասնավորապես «Հրապարակի»՝ իր առանձնատան մասին հրապարակումից, եւ փորձել է «բացահայտել», թե ով է «սլիվ» արել: Հիշեցնենք․ այդ նիստի ժամանակ հարց են տվել, թե ճի՞շտ է, որ դուք կամ ձեր հարազատներից մեկը 1.5 մլն դոլարով տուն եք գնել Վահագնի թաղամասում։ Սիմոնյանը խուսափել է ուղիղ պատասխանից: Ի դեպ, երեկ ՔՊ-ականներն ակնհայտորեն բոյկոտեցին նրա հետ փակ հանդիպումը, ներկա էին միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Նարեկ Ղահրամանյանը, որը հանձնաժողովի անդամ չէ:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, օրերս ի Տեր է հանգել Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը: Միանգամայն բնական է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու այլ բարձրաստիճան հայ հոգևորականներ ցանկանան ներկա գտնվել հուղարկավորությանը: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ու նրան ենթակա մարմինները, ի դեմս ռեպրեսիվ օրգանների, մտացածին «գործի» պատրվակով արգելափակել են Ամենայն հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը: Բացի այն, որ դա ինքնին խայտառակություն է, կրկնակի խայտառակություն է, որ դրա մասին խոսում են նաև «դրսում», ի մասնավորի՝ Վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունը արգելափակել է Հայոց կաթողիկոսի ելքի հնարավորությունը: Թվում է՝ այսպիսի հարց ընդհանրապես չպետք է ծագեր: Նախ՝ ինքնին խայտառակություն է, որ Վեհափառ հայրապետի դեմ գործ է հարուցված, այն էլ՝ բացարձակ մտացածին «հիմքերով»: Երկրորդ՝ մեծագույն ամոթ է, որ մեկ անձի քմահաճույքները սպասարկելու համար Վեհափառի ելքն է արգելվել:


«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին: Իսկ ո՞վ է Մարիո Նաուֆալը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նա, այսպես կոչված, «նոր մեդիայի» առաջատար դեմքերից է: Ունի բավական մեծ ներկայություն X-ում (նախկին Twitter): Նրա հիմնական գործիքը X Spaces-ն է, որտեղ նրա ստեղծած «The Roundtable»-ը ամենամեծ և ամենաակտիվ աուդիո շոուն է։

Նրա եթերները մշտապես ապահովում են միլիոնավոր ունկնդրումներ՝ անգամ գերազանցելով ավանդական հեռուստատեսային մեգանախագծերի վարկանիշները: Ի դեպ, Նաուֆալի եթերներին հաճախ է միանում և գրառումները մեկնաբանում Իլոն Մասկը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան