Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 20:13 09-03-2026

Բաքուն «ադրբեջանականացնում» է հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերը

Monument Watch-ը հոդված է հրապարակել․

«Սկսած 2022 թվականից Ադրբեջանի կառավարությունը օկուպացված Արցախի տարածքում իրականացնում է «օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի» քաղաքականությունը, որը ենթադրում է ադրբեջանական բնակչության «վերաբնակեցում» «ազատագրված պատմական» տարածքներում (https://azertag.az/ru/xeber/rasporyazhenie_prezidenta_azerbaidzhanskoi_respubliki__ob_utverzhdenii_i_gosudarstvennoi_programmy_po_velikomu_vozvrashcheniyu_na_osvobozhdennye_ot_okkupacii_territorii_azerbaidzhanskoi_respubliki-3622211): Փաստացի սա նշանակում է Արցախի բնակեցում ադրբեջանցիներով: Բնակեցման տարվող քաղաքականությունը ակտիվացավ հատկապես 2023 թվականից հետո, երբ ամբողջ Արցախը օկուպացվեց, իսկ հայ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանության: Նկատելի է, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն ադրբեջանցիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի բնակչություն չի եղել, խոսքն առաջին հերթին նախկին ԼՂԻՄ տարածքների մասին է:

2024-2025 թվականների ընթացքում ադրբեջանցիներով են բնակեցվել Մարտակերտի շրջանի Վանք, Հոռաթաղ, Ներքին Հոռաթաղ, Քոլատակ, Հաթերք, Չափար, Դրմբոն գյուղերը, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքը, Կարմիր Շուկա, Սոս գյուղերը, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքը, Ասկերանի շրջանի Այգեստան, Պատարա, Աստղաշեն, Խաչեն, Նորագյուղ, Խնապատ, Խնածախ, Շոշ գյուղերը: Ադրբեջանցիների բնակեցման քաղաքականություն է սկսվել նաև Ստեփանակերտ քաղաքում, Ստեփանակերտի արվարձան Կրկժանում (https://t.me/maidentower/60709):

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը առաջին հերթին վարում է զուտ հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերի և շրջանների «ադրբեջանականացման» քաղաքականություն՝ այդ բնակավայրերին և տեղանքին տալով նոր տեղանուններ, նոր պատմություն, որտեղ հայկական պատմական, մշակութային ներկայությունը բացառվում է: Պատահական չէ, որ 2024 թվականից սկսվեց «ադրբեջանակացվել» Արցախի պատմամշակութային, հոգևոր սիրտը՝ պատմական Խաչենն իր Վանք գյուղով: Դատելով լուսանկարներից՝ ադրբեջանցիներին ուղղակի բնակեցնում են հայկական տներում, որոնք Ադրբեջանի կառավարության կողմից վերանորոգվել են, թարմացվել և ադրբեջանական լրատվականների կողմից ներկայացվում են որպես «նորակառույց»:

Նույն կերպ ադրբեջանական կողմը ներկայացնում է խորհրդային և Արցախի Հանրապետության տարիներին կառուցված դպրոցները, մանկապարտեզները, իսկ քաղաքներում՝ բնակելի շենքերը, որոնցից շատերը կառուցվել էին Արցախի կառավարության կողմից: «Վերաբնակեցված» ադրբեջանցիները Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացվում են որպես «վտարված տեղաբնիկներ»:

Այստեղ, իհարկե, կա մեծ հակասություն և ակնհայտ սուտ, քանի որ առկա են ադրբեջանցիներով վերաբնակեցված գյուղերի բնակչության էթնիկ կազմի, թվաքանակի մասին խորհրդային տարիներին կազմված փաստաթղթերը, որոնք ակնհայտ փաստում են վերաբնակեցված գյուղերում ադրբեջանական բնակչության իսպառ բացակայությունը: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը այդ չակերտավոր վերաբնակիչների բանավոր պատմությունները տեսանկարելիս, ուղղակի ստեղծում է այդ գյուղերի համար նոր և ադրբեջանական կողմի համար ընունելի անցյալ:

Ադրբեջանցիներով բնակեցված նախկինում հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերում ոչնչացման ուղղակի վտանգի տակ են հայտնվում բնակավայրերում և նրանց վարչական սահմաններում ու շրջակայքում գտնվող պատմամշակութային կոթողները, բնակավայրերում տեղադրված և կառուցված հուշարձաններն, այդ բնակավայրերի գերեզմանատները և այլն: Ադրբեջանական «վերադարձի» հետևանքով քանդվել է Վանք գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%bd%d5%ab-9-%d5%ab%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%be%d5%a1%d5%b6%d6%84-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1/):

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել