Ուղիղ եթեր
Սպորտ 8 ամիս առաջ - 20:00 22-02-2026

ՍպորտZone․ Սամվել Գասպարյանը՝ չեմպիոնից մինչև գլխավոր քարտուղար, վնասվածքներ ու ծանրամարտ

Այս շաբաթ «ՍպորտZone»-ը հյուրընկալել է հայ ծանրամարտի բազմակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր և այժմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանին։

Սամվելը պատմեց, թե ինչպես է սկսել իր ճանապարհը սպոտում․ «8 տարեկանում սկսեցի տարբեր մարզաձևերով զբաղվել՝ մարմնամարզություն, ֆուտբոլ։ Մորեղբայրս նոր էր սկսել մարզչական կարիերան, փողոցից կտրելով՝ տարան մարզադահլիճ, և ես սիրով գնացի, չեմպիոնների հետ էի պարապում»։

Սամվելը հիշում է, որ իր առաջին մեծ ձեռքբերումն ունեցել է 18 տարեկում։ Մեծահասակների 102 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Նա խոսեց նաև իր էմոցիոնալ բնավորության մասին. «Ես միշտ էմոցիոնալ եմ եղել, 2022-ի աշխարհի առաջնությունում բրոնզը նվաճել եմ, ոսկին բաց թողեցի՝ ինքնավստահության պատճառով»։

Կարիերայի ավարտը եկավ կրկնվող վնասվածքի պատճառով 2024թվականին։

Հարավկովկասյան երիտասարդ սերունդն, ըստ նրա՝ շատ մոտիվացված է. «Նրանք իրենց աչքի առաջ օրինակներ ունեն, կրակ կա նրանց աչքերում։ Մենք փորձում ենք միջազգային փորձով էլ զարգացնել նրանց»։

Ֆինանսավորման և մարզիչների մասին խոսելիս մեր զրուցակիցը նշեց, որ մարզիկները ֆինանսավորվում են նույնիսկ վնասվածքների ու դադարների ժամանակ։ «Պետք է իմանաս մարզիկի բոլոր խնդիրները, որ ինքը 24/7 միայն մտածի իր նպատակի մասին», ասաց նա։

Սամվելը նշեց մարզադահլիճների պայմանների, կանանց ծանրամարտի զարգացման և Օլիմպիական խաղերի հայտագրման նոր կանոնների մասին։ Նա նաև անկեղծ պատմեց նախկին կոնֆլիկտների մասին՝ «Փաշիկ Ալավերդյանի հետ եղել են խնդիրներ, բայց հիմա համագործակցությունն ավելի արդյունավետ է»։

Ճանաչված մարզիկը եզրափակեց իր խոսքը խորհրդով. «Պարապե՛լ՝ եթե ունես նպատակ։ Իսկ եթե ուզում ես պարզապես ժամանակ անցկացնել՝ ընտրիր ուրիշ մարզաձև»։

Եվ, իհարկե, հաղորդման վերջում հնչեցին բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի