Սպորտ 56 րոպե առաջ - 17:52 01-11-2026

Ինձ խնդրեցին քվեարկել մեկ այլ խաղացողի օգտին․ լրագրողը բացահայտել է Ոսկե գնդակի քվեարկության մութ կողմերը

«Ոսկե գնդակի» քվեարկությանը մասնակցած մարոկկացի լրագրող Մոստաֆա Բադրին սկանդալային բացահայտում է արել՝ պատմելով, որ փորձեր են եղել ազդելու իր ընտրության վրա։

Քվեարկության ժամանակ Բադրին առաջին հորիզոնականում նշել է իր հայրենակցին՝ Աշրաֆ Հակիմիին, իսկ երկրորդ և երրորդ տեղերում դասավորել է համապատասխանաբար Կիլիան Մբապեին ու Լամին Յամալին։

«Ցանկանում եմ բացառիկ տեղեկությամբ կիսվել ձեզ հետ։ Պաշտոնական քվեարկության մեկնարկից հաշված ժամեր առաջ որոշ անձինք կապ հաստատեցին ինձ հետ և փորձեցին համոզել փոխել ընտրությունս ու Հակիմիի փոխարեն քվեարկել մեկ այլ ֆուտբոլիստի օգտին։

Այդ խաղացողի անունը նախընտրում եմ չբարձրաձայնել։ Ես չտրվեցի այդ հորդորներին, սակայն այս իրավիճակն ապացուցում է, որ «Ոսկե գնդակի» քվեարկության գործընթացում քվեարկողների վրա ազդեցություն գործադրելու փորձեր են արվում»,- լրագրողի խոսքերն է մեջբերում Actu Foot-ը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել Հարի Քեյնը, իսկ Աշրաֆ Հակիմին վաստակել է 65 միավոր և վերջնական դասակարգման աղյուսակում զբաղեցրել 13-րդ հորիզոնականը։

Armsport

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ