Նրանց կարծիքով Ներքին 7 ամիս առաջ - 21:00 21-02-2026

Եկեղեցին միշտ էլ եղել է պետության կողքին․ չի կարելի եկեղեցուն դեմ գնալ․ հարցում

Հայաստանյան ներքաղաքական զարգացումների ֆոնին վերջին շրջանում ակտիվ քննարկման թեմա է դարձել Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև ձևավորված լարված հարաբերությունները։ Հանրային դաշտում տարբեր գնահատականներ են հնչում՝ կապված իշխանությունների կողմից եկեղեցու հասցեին հնչող քննադատությունների և դրանց հնարավոր հետևանքների հետ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում՝ ի՞նչ ընթացք կունենա Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է վարվում, որոշերն էլ ասացին, որ չպետք է թույլ տան եկեղեցու դեմ ոչ մի վատ արարք։

«Շատ վատ է, եկեղեցին միշտ էլ եղել է պետության կողքին։ Չի կարելի եկեղեցու դեմ գնալ։ Եթե եկեղեցու ինչ-որ մեկը սխալ է անում, կարելի է ներսում, մեր պետության ներսում էդ հարցը լուծել, ոչ թե համաշխարհային գործ դարձնել։ Ամբողջ աշխարհը արդեն իմանում է՝ ինչ է կատարվում։ Չի կարելի, թող եկեղեցին ինքը իր հարցերը լուծի»,– պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հետաքրքրվում նման հարցերով։

«Ես նման հարցերով ընդհանրապես չեմ հետաքրքրվում։ Ես պիտի կամ բարձր պաշտոնի եկեղեցական լինեմ, կամ էլ կառավարության ինչ-որ բարձր պաշտոնյա։ Ես եկեղեցին իմ ուժերից վեր եմ համարում, չեմ կարող նման հարցերի պատասխան տալ»,– նշեց նա։

«Երկիրը քանդել են, չեմ ուզում նույնիսկ խոսել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանի կշարունակի այդ արշավը։

«Կշարունակի։ Մեզանից ի՞նչ է կախված։ Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, երևի մի բան ստացվի»,– ասաց նա։

«Չեմ կարող ոչ մի բան ասել, որովհետև արդեն աբսուրդի է հասնում էդ ամբողջը»,– պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան