Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:30 24-10-2025

Ոնց կարելի ա չաջակցել եկեղեցուն և Վեհափառին․ էդ թուրքի ոտեր լիզողին աջակցե՞նք․ հարցում

Տևական ժամանակ է իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արշավ է սկսել եկեղեցու դեմ, որը օրերս նոր թափ ստացավ։ Կրկին ձերբակալվեցին հոգևորականներ, 2 ամսով կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդը։ Այս պայքարին ակտիվ միացել են նաև իշխանական լրատվամիջոցները, որոնք օրերս ձայնագրություն հրապարակեցին ընդդեմ կաթողիկոսի։ Տեսակետներ կան, որ սա կարող է հանգեցնել բախումների։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայ Առաքելական եկեղեցուն և Վեհափառ հայրապետին աջակցո՞ւմ եք»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ չեն աջակցում։

«Այո, այո»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ միանշանակ աջակցում է եկեղեցուն և Վեհափառին։ «Միանշանակ, իշխանությունը պահելու համար է արշավ սկսել»,- նշեց նա։

Քաղաքացիերից մեկի կարծիքով էլ՝ ինչպես կարելի է չաջակցել եկեղեցուն և վեհափառին։

«Իհարկե, ոնց կարելի ա չաջակցել։ Աջակցե՞նք էդ թուրքի հպատակին, որ թուրքի ոտերն ա լիզում, ամեն հրամանն ա կատարում։ Բառեր չեմ գտնում, էս ժողովուրդը ոնց ոտի չի կանգնում, դրա գլուխը ջախջախի»,- ասաց նա։

«Ինչի համար աջակցենք, կասես։ Ինչի համար ա խառնվում եկեղեցու գործերիին, իշխանությունը չի խառնվում եկեղեցու գործին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար