Ներքին 4 տարի առաջ - 11:52 08-09-2022

Ձեր իմաստուն խոսքով ու գործով Դուք միշտ եղել եք Արցախի կողքին. Արցախի նախագահը շնորհավորել է Արամ Ա Կաթողիկոսին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին։
Ուղերձում ասված է․

«Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում եմ Ձեզ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Արցախում մեծ ուրախությամբ ու ակնածանքով ընդունեցինք այդ բաղձալի լուրը և վստահ ենք, որ Ե.Հ.Խ. կենտրոնական և գործադիր վարչությունների ատենապետի պաշտոնում ծավալած Ձեր երկարամյա բեղմնավոր գործունեությունը, հարուստ փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն միջեկեղեցական կապերի խորացմանն ու զարգացմանը, հոգևոր և մարդասիրական արժեքների տարածմանն ու ամրապնդմանը, խաղաղության ու համերաշխության հաստատմանը համայն աշխարհում: Թող ամենազոր Աստված պահապան լինի Ձեզ՝ Ձեր աստվածահաճո ու կարևոր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:

Ձեր իմաստուն խոսքով ու գործով Դուք միշտ եղել եք Արցախի կողքին, ըստ ամենայնի սատարել ու նեցուկ եք եղել մեր հավատավոր ժողովրդին, ինչի համար անչափ շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:
Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները: Խաղաղություն, արևշատություն ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան