Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 12:20 14-02-2026

Ծեծի համար դատվողները՝ պատգամավոր, սպառնալիք ու ազդակ՝ Փաշինյանից, բերդերում տեղ են ազատում․ Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Հայաստանի բանտերում նախնական կալանքի տակ պահվողների հատվածներում` մեկուսարաններում, ակտիվ բեռնաթափման աշխատանքներ են այժմ իրականացվում:
Տեղեկություններ կան, որ նման հրահանգ է իջեցվել, իսկ թե որն է դրա նպատակը, առայժմ հայտնի չէ։ Կարելի է ենթադրել, որ տեղ են ազատում առաջիկա ռեպրեսիաների համար:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխող թիմից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի գործակալությունը երեկ վերջապես գրանցել է: Առաջին դիմումը մերժել էին ամիսներ առաջ ու վերադարձրել կուսակցության հասցեով՝ հիմքում դնելով տեխնիկական խնդիրներ։ Ստիպված եղան նոր համագումար հրավիրել՝ շտկելու բացթողումները, եւ ամիսներ շարունակ սպասում էին Պետռեգիստրի կողմից կուսակցության գրանցմանը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած իշխանությունը հոգեբանական ճնշման տակ է պահում եկեղեցու հոգեւոր դասին, սակայն պարզվում է՝ հոգեւորականների մեծ մասը ոչ միայն աննկուն է, այլեւ պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը պատմեց, որ մի քանի ամիս առաջ, երբ Եկեղեցու դեմ արշավը նոր էր սկսվել, ծանոթ հոգեւորականը հրաժարվել է մկրտել իր երեխային՝ ասելով, որ չի կարող դավաճանել Վեհափառին, որի հետ նաեւ անձնական մտերմություն է ունեցել։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ի պատգամավորի թեկնածուների ցանկում 134-րդը Լոռու մարզի բնակիչ Զալիկո Համբարյանն է: Նա զինղեկ է, աշխատում է Սպիտակի դպրոցներից մեկում: ՔՊ-ի թեկնածուն ներկայում ամբաստանյալի աթոռին է․ դատվում է ծանր մեղադրանքով՝ անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու, ծեծելու, հայհոյելու համար: Այս գործողությունները, ըստ քննիչների, նա իրականացրել է 2 տղամարդու հետ: Գործով անցնող 3 ամբաստանյալներից մեկը Զալիկոյի եղբայրն է՝ Ալիկ Համբարյանը, տուժողը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է, որը ներկայում ծանր հոգեբանական վիճակում է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ՔՊ ներկուսակցական ընտրությունների շրջանակում ՔՊ գրասենյակում հրավիրված ճեպազրույցում հնչեցրեց կոնկրետ սպառնալիքներ ու հղեց ազդակներ։
Փաշինյանը հայտարարեց, որ հարկ եղած դեպքում «լրացուցիչ միջոցների» կդիմի՝ սպառնալով և տողատակում հասկացնելով, որ անգամ ուժ կկիրառվի։
«Էս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին, և ես դա թույլ չեմ տալու»։
Ստացվում է, որ փետրվարի 16-19-ին կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը վտանգված է, վտանգված է նաև կաթողիկոսի և եպիսկոպոսների անվտանգությունը։

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ մոտ 400 ՔՊ պատվիրակ մասնակցել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ ձևավորվելիք ներքին ընտրություններին։
Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այսօր և վաղը նախատեսված ընտրությունները գուցե շուտ ավարտվեն, քանի որ պատվիրակների գրեթե կեսը քվեարկել է։

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը հերթական «կռիվն էր տալիս», այս անգամ՝ մի տեսահոլովակի հետ: Խոսքը Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր եթեր հեռարձակվող հիմնի տեսահոլովակի մասին է:

Այդ տեսահոլովակում ի ցույց է դրված այն ամենը, ինչի դեմ Փաշինյանն ու իր իշխանությունը պատերազմում են տարիներ շարունակ: Նախ՝ հոլովակում «առաջին պլանում» Հայ առաքելական եկեղեցին է: Երկրորդ՝ հոլովակը պատրաստված է ազգային «մոտիվներով»: Երրորդ՝ հոլովակում նաև հայոց պատմությունն է, այդ թվում՝ հերոսական, հաղթական անցյալը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հիշատակումը: Առավել ևս՝ հպանցիկ երևում է Մեծ Հայքի քարտեզը: Ահա, այս ամենն էլ, ամենայն հավանականությամբ, նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»