Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 10:44 14-04-2026

Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից, ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի, Արա Աբրահամյանին ուզում են փոխել․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանում օրինաչափությունը նույնն է․ անձրև է գալիս՝ քաղաքը վերածվում է վենետիկյան տեսարանի։ Փողոցները դառնում են գետեր, բակերը՝ լճեր, իսկ կոյուղին՝ վերադառնում բնակիչների տուն՝ նկուղներով։

Բայց սա ոչ թե բնական աղետ է, անոմալ երևույթ, այլ պարզապես վատ կառավարման հետևանք․ ահազանգում են փորձագետները։

ArmLur.am-ը ուսումնասիրեց Երևան քաղաքի 2026-ի զարգացման ծրագիրը, և այնտեղ ոչինչ չգտանք մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գործարար Աշոտ Արսենյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է, թե ինչ է կատարվում «Ջերմուկ Գրուպ» ընկերության շուրջ։

«Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Մշուշոտ ենթադրությունների ետևում պարզ նշմարվում են ոմանց ականջները»,– արձագանքելով վերջին հրապարակումներին՝ ասաց Աշոտ Արսենյանը։


«Փաստ» օրաթերթը գրում է. Գնալով ավելի ու ավելի անհանգստացնող են դառնում տեղեկությունները, որոնք կապված են դեպի ՌԴ արտահանվող ապրանքների հետ: Մասնավորաբար, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը», սկսել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղարկելու գործընթաց, ինչը նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել Ռուսաստանում իր արտադրանքը վաճառելու իրավունքից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում սպասվում են նոր սահմանափակումներ: Մասնավորաբար, ըստ տեղեկությունների, հաջորդ սահմանափակումը վերաբերելու է «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանին: Հիշեցնենք, որ այս ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է, որն այժմ հիանալի համագործակցում է ՔՊ-ի հետ: Ավելին, նրա որդին՝ Վահագն Արսենյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Վայոց ձորի մարզպետ:

«Փաստ» օրաթերթը գրում է. Աստիճանաբար «միս ու արյուն» են ստանում ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները: Երեկ լրագրող և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը հայտարարել է, որ կայացրել է որոշում՝ ընտրություններին մասնակցել իր «լավագույն ընկեր և զինակից Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստանի» հետ»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշոյանը ԼՀԿ ցուցակում լինելու է երկրորդը:

«Հրապարակ» թերթը գրում է ․ Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի եւ Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի միջեւ նախընտրական բանակցությունները ձախողվել են։

Մարուքյանն ու Աղազարյանը քննարկում էին հունիսի 7-ի ընտրություններին համատեղ մասնակցության ֆորմատը: Նրանց միջեւ համագործակցությունը սկիզբ էր դրվել ամիսներ առաջ, երբ օրակարգ մտած իմպիչմենտի գործընթացին Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիտարկեցին Մարուքյանի` որպես վարչապետի թեկնածությունը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ապրիլի 12-ին Սեւան համայնքի Գագարին բնակավայրում հանդիսավորությամբ նշել են Յուրի Գագարինի՝ տիեզերք թռչելու 65-ամյակը։

Գագարինում Գագարինի արձանախմբի մոտ կայացել է բազմամարդ միջոցառում, որին մասնակցել են նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան եւ Մոսկվայի տան մի շարք պաշտոնյաներ։

Միջոցառումն իրականացվել է համայնքի մշակույթի պալատի հարեւանությամբ, որտեղ տեղադրված է տիեզերագնացի արձանը։ Դրանից 500 մետր հեռավորությամբ համայնքի եկեղեցին է, որտեղ եւ կայանել է ՔՊ-ականների «ուրախ ավտոբուսը»: Գագարինցիները Փաշինյանին տեղեկացրել են, որ նման միջոցառում է անցկացվում, բայց «ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մնացել եւ չեն մասնակցել միջոցառմանը։

«Հրապարակ» թերթը գրում է ․ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ճաշկերույթի է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, նրանց թվում՝ Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, «Գրանդ քենդիի» սեփականատիրոջը, «Սինոփսիս», «Յուքոմ», «Թիմ» ընկերությունների տնօրեններին եւ այլոց։

Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին: Որոշ տեղեկություններով, հանդիպումը երկու նպատակ է ունեցել․ նախ Ռուսաստանի՝ հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել եւ թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Նիկոլ Փաշինյանի դեմ` նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության եւ իրենց բիզնեսին վնասելու մեջ:

Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկա կբացեն:

Բացի այդ, սրանով փորձում են հանրությանը ցույց տալ, թե իբր բոլոր խոշոր գործարարներն իրենց հետ են: Մինչդեռ ստույգ լուրեր կան, որ գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից եւ նրա վարած հեղհեղուկ ու անպատասխանատու քաղաքականությունից:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Որոշ տեղեկություններով՝ ռուսական շրջանակները Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի փոփոխության հարցն են դիտարկում։
Ռուսական աղբյուրներն ասում են, որ ամենահավանականը երկրորդ նախագահի մամուլի նախկին խոսնակ, գրասենյակի նախկին պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի թեկնածությունն է։ Քննարկվում են նաեւ Կամո Ավագումյանի եւ Կարեն Շահնազարովի տարբերակները։


«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ լավատեղյակ աղբյուրների համաձայն` պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին իր` հայտնի «բարձրակարգ տղու» մասին արված հայտարարությունից հետո «տռաս է հանել» անձամբ Փաշինյանը։ Ասում են, թե նրան զգուշացրել է, որտեղից էլ իրենից մենակ վնաս է գալիս, ավելի լավ է` այսուհետ լռի, հակառակ պարագայում նրան ոչինչ չի խանգարի ծերուկին ցուցակից դուրս հանելու համար։

Անդոն էլ արդարացել է, թե բա՝ ներողություն եմ խնդրել, էս, էն… Սակայն Փաշինյանը կտրուկ է արտահայտվել. «Գնա մեռի, արի սիրեմ ես արել, յանի ի՞նչ»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան