Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 10:06 25-02-2026

Անակնկալ՝ Եվրամիությունից, հոգեբանական սեանս՝ Փաշինյանից, տիրադավները անելանելի վիճակում են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մայրաքաղաքում՝ մայիսի 7-ին, տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որին կհրավիրված են մի շարք եվրոպական պետությունների ղեկավարներ և խորհրդարանների ներկայացուցիչներ՝ քննարկելու ամենակիրառական հարցեր՝ անվտանգության, միգրացիայի, ենթակառուցվածքների ու քաղաքական համագործակցության շուրջ։

«Ժողովուրդ» օրաթերթին իշխանական ՔՊ-ի ներսում առկա խոսակցություններից ի հայտ դարձավ, որ մայիսի համաժողովի օրերին իշխանությունը կստանա ստորագրված փաստաթուղթ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ հնարավոր նախաստորագրումները, իշխանության համար կարող են ներկայացվել որպես արտաքին քաղաքական նշանակալի ձեռքբերումներ։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում արդեն մեկնարկել է ներքին ակտիվ շարժը։ ՔՊ նախընտրական ցուցակի շուրջ ներքին քվեարկությունից հետո իշխանական թիմը անցել է հաջորդ փուլին՝ մարզային կառույցների շտապ և կոշտ վերակազմակերպմանը։ Երեկ կայացած ՔՊ վարչության նիստում քննարկվել են տարբեր մարզերում ՔՊ խորհրդի ղեկավարների թեկնածությունները։ Աառաջիկա օրերին բոլոր մարզերում նախ կնշանակվեն կուսակցական կառույցների խորհուրդների նախագահները, ինչից հետո կմեկնարկի ՔՊ շտաբների ակտիվ փուլը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում սպասվում են նոր ձերբակալություններ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ դրանք վերաբերելու են ոստիկանության համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, և ցանկը միայն երկու անձով չի սահմանափակվելու։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ԱՄՆ Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ճանապարհով է գնում տիրադավ եպիսկոպոսներից եւս մի քանիսը: Նրանց մեծ մասը զղջացել է եւ հասկացել, որ ճակատագրական սխալ են արել: Բայց հատկապես ողբալի է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վիճակը։ Փաշինյանին միանալուց հետո նա այնպիսի հրապարակային պարսավանքի ու ճնշումների ներքո է հայտնվել, որ անգամ դիմել է որոշ արցախցիների եւ նույնիսկ՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին` խնդրելով բարեխոսել իր համար, համոզել արցախցիներին, որ ինքը դավաճան չէ, որպեսզի քիչ հալածեն իրեն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը չի շտապում հայտարարել հունիսի 7-ի ընտրություններին մաս­նակցել-չմասնակցելու իր որոշման մասին, սակայն կուսակցության համագումար են նշանակել՝ ապրիլի սկզբին։ Զուգահեռաբար, ՀՀԿ ղեկավար կազմը համայնքներ` կուսակցական կառույցներ է ակտիվ այցելում, սակայն այդ այցերը, անհայտ պատճառներով, չեն լուսաբանվում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցությունը նաեւ նոր՝ երկարաժամկետ ռազմավարություն է մշակում, որը մինչեւ համագումարը պետք է ավարտված լինի եւ ներկայացվի համագումարի մասնակիցներին: Նաեւ ներքին կառուցվածքային փոփոխություններ են իրականացնում: Մի խոսքով՝ ակտիվ կուսակցական աշխատանքների մեջ են։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանության ներկայացուցիչները վերջին մեկ շաբաթն օրնիբուն խոսում են հունիսի 7-ի ընտրություններում «Գյումրի 2»՝ ընդդիմադիր ուժերի հետընտրական միավորում թույլ չտալու մասին եւ հատկապես շեշտում են, որ ընդդիմության թեկնածուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Իշխանական աղբյուրը խոստովանեց, որ հատուկ ծառայությունների ներքին հարցումների արդյունքներով՝ իշխանությունը պարտվում է միասնական ընդդիմությանը, ուստի այլ բան չի մնում, քան բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելը եւ «Ռոբերտ Քոչարյան-վարչապետ» բոբոյով վախեցնելը, մանավանդ, որ չկարողացան Սամվել Կարապետյանին նախկինների շարքին դասել:

Հույսը մնացել է Ռոբերտ Քոչարյանի հակառեյտինգը, որ մարդիկ իմանան` ում էլ ձայն տան, վերջում Քոչարյանն է դառնալու վարչապետ։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։ ՔՊ-ում մարտական են տրամադրված՝ նրանց զեկույցների հետ կապված, եւ որոշել են դիտարժան թատրոն բեմադրել՝ փորձելով երկրում տիրող իրավական «բեսպրեդելի», նախկինների «անպատժելիության» եւ մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։ Ինչ վերաբերում է այդ կառույցների գործող ղեկավարներին, ապա ՔՊ-ում հատկապես ներքին հակակրանք ունեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ, եւ հնարավոր է նրա փոփոխության հարցը դրվի։


«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին ու ասել, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակը անխուսափելի է: «Դուխով շարունակեք ժողովրդի սրտով գնալ, ով ինչ խնդիր ունի, անգամ անլուծելի, եկեք ինձ զեկուցեք, որ լուծում տամ, որ մարդիկ նորից մեզանով ոգեւորվեն։

Փողի պահով էլ ամեն ինչ լուծված է, քարոզարշավներին փողի նեղություն չենք քաշի»,- ՔՊ-ում տարածված լուրերի համաձայն, այս կերպ է փարատել ՔՊ-ականների ցունգցվանգ վիճակը։

«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրանք խորը ընկճախտի մեջ են: Անգամ ինքը՝ Կճոյանն է անորոշ վիճակում հայտնվել։

«Մեզ գցեցին ու մի կողմ քաշվեցին, դարձանք սեւերես»,- այս դժգոհություններին ի պատասխան, ասում են, Կճոյանն արձագանքել է. «Այնպես չէ, որ Ձեզանից շատ ես չեմ գցվել, բայց «не все пропало», հանգստացեք»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին