Ներքին 8 ամիս առաջ - 13:45 13-02-2026

Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է շնորհել գնդապետ Արման Մկրտչյանին

ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան հանձնեց ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Արման Մկրտչյանին օրինակելի ու անբասիր ծառայության համար։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

«Իր պաշտոնավարման ընթացքում գնդապետ Մկրտչյանը գերազանց պլանավորման, համագործակցության ու հետևողականության միջոցով ապահովել է ԱՄՆ և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների շփումներն ու մեր երկրների միջև երկխոսությունը։ Գնդապետ Մկրտչյանի ջանքերն ուղղակիորեն նպաստել են հայ-ամերիկյան պաշտպանական հարաբերությունների խորացմանը, մեր զինված ուժերի միջև անվտանգային և ուսումնավարժական հարցերում համագործակցության ամրապնդմանը։

Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնում գնդապետ Մկրտչյանին նվիրված ծառայության ու առաջնորդման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել