Արտաքին 4 տարի առաջ - 10:07 05-07-2022

Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինին և գեներալ-մայոր Էսեդուլլա Աբաչովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինին և գեներալ-մայոր Էսեդուլլա Աբաչովին։

Ինչպես հետևում է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Պուտինի զրույցից, պարգևատրումը կապված է ՌԴ զինուժի կողմից Ուկրաինայի Լուգանսկի մարզը վերահսկողության տակ վերցնելու հետ։

Ալեքսանդր Լապինը Կենտրոնական ռազմական օկրուգի և «Կենտրոն» խմբավորման հրամանատարն է, որը մասնակցել է Լուգանսկի մարզի գրավմանը։ Գարնանը նա լրագրողների ուշադրության կենտրոնում է հայտնվել սեփական որդուն արիության և խիզախության համար պարգևատրելու դրվագից հետո, որը ցուցադրել է «Զվեզդա» հեռուստաալիքը։

Էեդուլլա Աբաչովը, Պուտինի հայտարարության մեջ նշվում է որպես Հարավային ռազմական օկրուգի 8-րդ բանակի հրամանատարի տեղակալ, սակայն տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներ նրան անվանում են ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի 2-րդ բանակային կորպուսի (իսկ երբեմն նաև հենց ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի) ղեկավար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը