Արտաքին 5 տարի առաջ - 12:30 12-03-2021

ՄԵԹՅՈՒ ՄԱՔՔՈՆԱՀԻՆ ԼՐՋՈՐԵՆ ՄՏԱԾՈՒՄ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՏԵԽԱՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնահին հայտարարել է, որ մտածում է առաջադրվել Տեխասի նահանգապետի պաշտոնում: Ընտրությունները տեղի կունենան մեկ տարի անց:

Դերասանն իր մտադրությունների մասնին խոսել է «Հավասարակշռված ձայն» նախագծի «Հանցագործության խցաններ» դրվագում: Նա հաղորդավար Ռանիա Մանկարիուսին ասել է, որ նահանգապետի պաշտոնում առաջադրվելն իր «իսկական նկատառումն է»: Դերասանը մտածում է իր առաքելության մասին և հավատում է, որ այն հնարավոր է իրականացնել:

Եթե ​​Մաքքոնահին սկսի նահանգապետի քարոզարշավը, ապա նա կմրցի Գրեգ Էբոտի հետ, որը հանրապետական է և պատրաստվում է վերընտրվել: Ի դեպ, 51-ամյա Օսկարի դափնեկիրն առաջին անգամ չէ, որ ակնարկել է այդ գաղափարի մասին: Երբ ռադիոհաղորդավար Հյու Հյուիթը 2020-ի նոյեմբերին հարցրել է, թե արդյոք կքննարկի նման առաջարկը, նա պատասխանել է. «Դա ավելի շատ կախված կլինի մարդկանցից, քան ինձնից»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում