Ժամեր առաջ ՀՀ ՆԳՆ-ն հրատապ գնման մրցույթի հայտ է ներկայացրել, որի գինն է 336 միլիոն դրամ։
Ըստ երևույթին, իրոք, գնումը հրատապ է, քանի որ պաշտոնական փաստաթղթերը ջնջումներով ու տառասխալներով են․ անգամ հրատապ բառն են երկու անգամ գրել։

Փաստորեն, Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը էլեկտրոնային ձեռնաշղթաների պակասն է։

Գնումից կարելի է ենթադրել, որ Կառավարությունը առաջիկայում պատրաստվում է զանգվածային ձերբակալությունների և տնային կալանքների։
Հ․Գ․ Հիրավի, Չիլիի դիկտատոր Ավգուստո Պինոչետը կնախանձեր մերօրյա բռնապետերին և անգամ իր ձեռքը չէր գնա հարուստ Չիլիի բյուջեից 336 միլիոն դրամին համարժեք պեսո տրամադրել՝ ձեռնաշղթաներ ձեռք բերելու համար։