Արտաքին 5 տարի առաջ - 23:20 19-02-2021

ԻՐԱՆԸ ԿՍԿՍԻ COVID-19-Ի ԴԵՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Ռոհանին հայտարարել է երկրում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսելու իշխանությունների մտադրության մասին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Նա նշել է, որ այս նախագիծն իրականացվելու է ավելի վաղ ռուս գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է օգտագործել մի շարք պատվաստանյութեր, այդ թվում՝ ռուսական, բնակչությանը պատվաստելու համար: Բացի այդ՝ երկրում կսկսվի չինական և հնդկական դեղերի, ինչպես նաեւ սեփական պատվաստանյութերի արտադրությունը:
«Իրանի կառավարությունը դրանցից ոչ մեկին նախապատվություն չի տալիս, գլխավորն այն է, որ պատվաստումները փրկեն իրանցիների կյանքը»,- ասել է Ռոհանին:
Ողջ աշխարհում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 110,9 միլիոն դեպք, առողջացել է ավելի քան 85,8 միլիոն մարդ և ավելի քան 2,4 միլիոնը մահացել է: Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 հիվանդությամբ ավելի քան 4 միլիոն մարդ: Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Դեղը պատրաստվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ինստիտուտի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի կողմից: Այն ստացել է Sputnik V անվանումը: Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին, որը ստացել է «ЭпиВакКорона» անվանումը: Այն մշակվել է Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնի կողմից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին