Արտաքին 8 ամիս առաջ - 13:41 02-02-2026

1921-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրային հիմքերը հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոխվում է, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները հանվում են։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս փոփոխություններն արտացոլված են Ադրբեջանի Հանրապետության «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները հաստատելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում, որը երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գործող Սահմանադրության նախաբանում ներկայումս նշված է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով, որոնք ներկայումս ուժի մեջ են։

Նոր, փոփոխված նախաբանում նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության այս Սահմանադրության հիմքում ընկած են 1991 թվականի օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության վերականգնման մասին» հռչակագրում, 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտում, ինչպես նաև 1995 թվականի նոյեմբերի 12-ին համաժողովրդական քվեարկությամբ՝ հանրաքվեով ընդունված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունում ամրագրված սկզբունքները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել