Ներքին 8 ամիս առաջ - 19:30 01-02-2026

ԳյուղCast. Անասնապահությունից կաթ-կաթնամթերք. արդյունավետ ագրոբիզնե՞ս, թե՞ չապահովագրված շուկա

Այս անգամ ԳյուղCast-ի թեման անասնապահությունն է: Քննարկմանը ներկա է ոլորտային առաջատար փորձագետ, մասնագիտությամբ անասնաբույժ Թաթուլ Ստեփանյանն, ով տասնամյակներ շարունակ ոլորտային գործունեություն է ծավալում մեր երկրում:

Քննարկվեց անասնապահության առկա վիճակը՝ դրական և բացասական կողմերով հանդերձ: Ակնկարկ կատարվեց այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են ժամանակին համահունչ անասնապահական համալիրների, կամ այլ կերպ ասած «խելացի անասնագոմերի» ներդրմանը, բարձրաձայնվեցին պետական աջակցության ծրագրերի նպատակայնությունն ու հետագծելիությունը:

Մյուս առանցքային քննարկվող թեման մեր երկրում չձևավորված կաթի արժեշղթան է։ Այս խնդրի քննարկման շրջանակներում մեջբերվեցին այն բոլոր դժվարությունները, որոնց հետ առերեսվում են անասնապահական գործունեությամբ զբաղվողները՝ գրեթե ամեն օր: Անդրադարձ կատարվեց վերջին շրջանում լայնածավալ քննարկման առարկա դարձած կաթի գնին, որն այդպես էլ համակարգային լուծում չի ստանում՝ տարիներ շարունակ:

Թաթուլ Ստեփանյանը մասնագիտական դիտարկումներով հղում կատարեց բոլոր այն նորմատիվ իրավական ակտերին, որոնցով կանոնակարգվում է ոլորտն ու մեկնաբանեց, թե որքանով են դրանք կիրառելի՝ մասնագիտական տեսանկյունից:

Քննարկվեց նաև ոլորտում առկա մասնագիտական սուղ վիճակը՝ առաջինը պայմանավորված հետագայում ոչ այնքան գրավիչ աշխատանքային պայմաններով: Մատնանշվեց, որ անասնապահությունն ինքնին ձեռնտու ագրոբիզնես է, եթե լինի կանոնակարգում և ճիշտ աշխատանքային մոտեցումներ:

Պարոն Ստեփանյանը նաև ներկայացրեց հաշվետվողական ցուցանիշներ՝ թվային արտահայտությամբ՝ կապված ոլորտում իրականացված անասնաբուժական միջոցառումների հետ: Ընդ որում, հատուկ քննարկվեց «բրուցելոզ» համաճարակը, որն արդեն տասնամյակներ շարունակ առկա է մեր երկրում, սակայն պետական մակարդակով վերջինիս բուժմանն ուղղված որևէ կիրառելի և հստակ միջոցառումներ չեն իրականացվում, քանի որ փաստաթղթավորված իրավական հիմքը 2013թ հաստատված հրամանն է, որի շրջանակներում իրականացվում է կանխարգելում՝ բուժման փոխարեն:

Ոլորտային մասնագետները քննարկումը եզրափակեցին լավ և դրական նոտաներով՝ առաջարկելով կիրառելի մոտեցումներ, որոնք ի զորու են փոխել անասնապահությունն ու այդպիսով ոչ միայն ձևավորել կաթի արժեշղթա, այլ նաև չհասցնել նյութական և բարոյական վնաս ազգաբնակչությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ