Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:00 14-12-2025

ԳյուղCast. Գյուղը և նորաձևությունը. պատահական կա՞պ, թե՞ գյուղական խնդիր

Օրագիր News-ը ԶՈԻԼԱԼ ԱԳՐՈ և ԱՍ Կոնցեռն կազմակերպությունների հետ համատեղ ներկայացրին հաջորդ, թվով երրորդ փոդքասթ՝ ԳՅՈՒՂCast -ը:

ԳՅՈՒՂCast-ն՝ ունենալով նպատակ բարձրաձայնել հասարակության առավելապես խոցելի խավի՝ գյուղացիական տնտեսություններին առնչվող և անհանգստացնող ոլորտային հարցեր, որոնք առավելապես անտեսվում են՝ չունենալով կողմնորոշիչ և կոորդինացնող լուծումներն, այս անգամ քննարկեց գյուղի և նորաձևության փոխկապակցվածությունը, ոլորտի հետ կապված խնդիրները:

ԳՅՈՒՂCast-ի երրորդ եթերի ընթացքում ԶՈՒԼԱԼ ԱԳՐՈ գիտաարտադրական կազմակերպության հիմնադիր Աննա Գրիգորյանը և ԱՍ Կոնցեռն կազմակերպության հիմնադիր Սուսաննա Չելիկյանն անդրադարձել են Հայաստանում տեքստիլ ոլոտին առնչվող հիմնահարցերին, ընդգծել են գյուղի և նորաձևության կապը, շուկայում ներկայացվող նորաձևության արդի վիճակին, Հայաստանում և Հայաստանից դուրս անցկացվող նորաձության մրցույթներին, ոլորտում խնամի-ծանոթ-բարեկամ մոտեցումներին, դրանց ազդեցությանը՝ մրցանակների տրամադրման գործընթացներում, պետական աջակցությամբ կիրառվող գործիքակազմին:

Սուսաննա Չելիկյանը մասնագիտական մեկնաբանությամբ անվանեց նորաձևություն տերմինը որպես ազգային ակունքների, մշակույթի, արժեհամակարգի, ժառանգության, ակունքների հիմք և վերհանում, այլ ոչ մոդա, ժամանակավոր նորաձև մի թրենդ, որն ունի լայն տարածում և տարաբնույթ, արտասահմանյան և ոչ մշակութային ընկալում և մատուցում:

Սուսաննա Չելիկյանն ընդգծեց, որ պետության խնդիրն է շուկայում առկա կամ նոր հավաքածուներ ունեցող, սակայն ոչ արդյունաբերական ծավալներ ապահովող անհատների, կազմակերպությունների, մասնագետների աշխատանքների արտահանումը՝ որպես պատմություն, մշակույթ, արվեստ ներկայացնելու նպատակով, քանի որ սեփական ուժերով անհնարին է մի ամբողջ մշակույթի տարածման բեռը տանել և հասցնել նշանակետին:

Աննա Գրիգորյանը հետաքրքրվեց պետության կողմից տրամադրվող աջակցության տեսակներից, դրանց տրամադրման նպատակային լինելուց, ինչպես նաև հարցրեց արդյո՞ք տրամադրվող աջակցությունների արդյունքում նորաձևությունը որպես ազգային ժառանգություն ներկայացնելու հիմք են ծառայում:

Ի պատասխան, Սուսաննա Չելիկյանը պատասխանեց, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչության, ստեղծվել է օպերատոր-հիմնադրամ, որը փորձում է օգտակար լինել ոլորտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր սուբյեկտի՝ անհատից մինչև արդյունաբերական ծավալներ ունեցողի, և ցուցաբերում է որոշակի աջակցություն: Սակայն, ընդգծեց աջակցության բացասական կողմերը, որոնցից հատկանշականորեն մատնանշեց վերոհիշյալ ցուցաբերվող աջակցության ոչ այնքան նպատակային և թիրախային ընդգրկմանը: Առանց ոտնահարելու որևէ մեկի տաղանդը, տիկին Չելիկյանը մեջբերեց ընտրված, աջակցություն ստացած ոչ այնքան ճիշտ սուբյեկտների ԵՄ անդամ պետություններում Հայաստանի նորաձևության ներկայացումը՝ առանց գիտակցելու և հասկանալու, թե որքանով են համապատասխանում և որքանով են պատրաստ արտահանել արտադրված ծավալային կամ կապսուլային հավաքածուները:

Տիկին Գրիգորյանի այն հարցին, թե ի՞նչ կապ ունի գյուղը նորաձևության հետ, ինչպե՞ս է տիկին Չելիկյանը տեսնում այդ փոխկապակցվածությունը, հնչեց հետևյալ պատասխանը՝ «… քանի որ գյուղացի կինը ոչնչով չի տարբերվում քաղաքաբնակ կնոջից, յուրաքաչյուր կին իրեն պետք է զգա կին՝ անկախ իր տարածքային պատկանելիությունից»:

Գործընկերները հիշեցին սեփական ուժերով համատեղ իրականացված մեկ այլ, գյուղական նախագիծ՝ «Գյուղատնտեսական հոգեբուժարան» անվանմամբ, որի հիմնական միտումն ըստ Աննա Գրիգորյանի խոսքի, գյուղոլորտում այնքան էլ չբարձրաձայնվող, բայց խորը արմատներ ունեցող և արմատացած խնդիրների լուսաբանմանումն էր՝ հումորով և սարկազմով համեմված, որը հաջողվեց, իսկ նախագծից անմասն չմնաց գյուղական նորաձևությունը, որտեղ տեսանելի գրանցվեցին դրական արձագանքներ, արձանագրվեցին վարակիչ լավ և ոգեշնչող փոփոխություններ:

Զրուցակիցներն ընդգծեցին, որ ունեն կատարելու ոլորտային աշխատանք՝ մարդկանց մտածելակերպում ֆիզիոլոգիական, սոցիալ-հոգեբանական ընկալման մակարդակով ներդնել գաղափար, որ ավելի լավ է ունենալ մեկ, բայց որակով ապրանք, քան թվով տասը, սակայն անորակ ու անճաշակ:

Սուսաննա Չելիկյանն անդրադարձավ, հայկական, ազգային սիմվոլի՝ լավաշի ոչ նպատակային, ոչ ճիշտ համադրմանը նորաձևության ոլորտում որպես արվեստի գործ ներկայացմանը, որի մասով նախկինում հայտնել է իր կարծիքն ու արձագանքել տվյալ արվեստի «գլուխգործոցի» հիմնադրին և արժանացել նրա կողմից անհասկանալի և իր համար անընդունելի վերաբերմունքի, դա էլ այն դեպքում, երբ տիկին Չելիկյանն անընդունելի է համարել ազգային սիմվոլի՝ լավաշի արժեզրկումը որպես արվեստի գործ անվանելուն:

Աննա Գրիգորյանը, որպես գյուղոլորտում գիտաարտադրական գործունեություն ծավալող անձ, դիտարկեց և բարձրաձայնեց անձնական, ոչ մասնագիտական կարծիք՝ կապված գյուղացիական տնտեսություններում աշխատող կանանց քաղաքաբնակ կանանցից երբեմն ավելի նրբաճաշակ հագնվելու վերաբերյալ, որն ըստ իր տեսլականի, ունի նաև ինչ-որ փոխկապակցվածություն տարածքային բնակլիմայական պայմանների հետ, որտեղ գերակշռում է կանաչ գույնը, պիգմենտը՝ ի տարբերություն քաղաքի, իսկ կանաչը՝ դա առողջություն խորհրդանշող գույն է, որն անդրադառնում է մարդու սոցիալ-հոգեբանական աշխարհընկալման վրա:

Աննա Գրիգորյանը բարձրաձայնեց մասնագիտական դիտարկում, ըստ որի սնունդը, օդը, էկոհամակարգերն ուղիղ-համեմատական են մարդկանց հոգենյարդաբանական, ֆիզիոլոգիական, ինչպես նաև հորմոնալ ցանկացած փոփոխությունների հետ, որոնց հետևանքով կարող են մարդկանց մոտ գույների հանդեպ աշխարհընկալման փոփոխության դեպքեր դիտարկվել, ինչի հետևանքով էլ նույնիսկ հագուստի գույների համադրությունը կարող է լինել մեղմ ասած ոչ այնքան աչք շոյող:

Սուսաննա Չելիկյանն անդրադարձավ Հայաստանում և Հայաստանից դուրս անցկացվող նորաձևության մրցույթներին, որոնցում ունեցել է ուրույն մասնակցություն, կատարել մի շարք հետևություններ, որոնց մասին մանրամասն ներկայացրեց ԳյուղCast-ում:

Տիկին Չելիկյանը հաղորդումը եզրափակեց ոլորտում գյուղի և էկոլոգիայի ներդրմամբ նորաձևության առաջմղման իր տեսակետը, ոլորտում նորեկ տաղանդներին դիմեց քաջալերող և ոգևորող խոսքերով, իսկ Աննա Գրիգորյանը խոստացավ, որ իր մասնագիտական ներուժի շրջանակներում կփորձի աջակցել էկոհամակարգային մոտեցմամաբ տեղական մանրաթելային, վերամշակման գործընթացներում՝ ի նպաստ հայկական մշակութահենք և նորաձևության զարգացման:

Մանրամասները՝ տեսանյութում։