Ներքին 54 րոպե առաջ - 09:00 10-09-2026

Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են

Մինչ իշխանությունների համակիրները իրենց էլեկտորատին հավաստիացնում են, որ Ռոբերտ Քոչարյանի խնամու «Ա.Ա.Բ. պրոյեկտ» ՍՊԸ֊ն չունի այլոց նկատմամբ առավելություն և անորակ ասֆալտապատման դեպքում կպատժվի, կազմակերպության հասույթը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է ավելի քան 8.2 միլիարդ դրամով, իսկ շահույթը 1 միլիարդ դրամից դարձել է 3.2 միլիարդ դրամ։

Կազմակերպության գործունեությանը կամ ավելի ճիշտ գոյությանը այս կամ այն կերպ անդրադարձել են Նիկոլ Փաշինյանը, Լևոն Քոչարյանը, սակայն փաստն այն է, որ ի հեճուկս նախկիններին մերժելու և նրանց կատարածը քննադատելուն` նախկիններին պատկանող այս կազմակերպությունը ըստ էության մրցակցությունից դուրս է։