Ավելին 1 ժամ առաջ - 09:23 10-09-2026

Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կենտրոն Լևոն Ազիզյանը գրում է.

Անցած օգոստոսը դարձել է մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք օգոստոսը։ Այս մասին վկայում են ERA5 վերավերլուծության տվյալները։

Օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է +16,96 °C, ինչը 0,84 °C-ով բարձր է 1991–2020 թվականների միջին ցուցանիշից։

Մինչ այդ առաջին տեղը կիսում էին 2023 և 2024 թվականների օգոստոս ամիսները 16,82°C-ով: