Ներքին 1 ամիս առաջ - 10:32 10-09-2026

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները սկսվել են․ պատվաստումն անվճար է

2026-2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ Հայաստանի բժշկական կազմակերպություններում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։ Այս մասին հայտնում է ՀՎԿԱԿ-ը։

«Պատվաստումն առաջնահերթ նախատեսված է գրիպի բարդությունների զարգացման բարձր ռիսկ ունեցող խմբերի համար՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, մինչև 64 տարեկան՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը, զինծառայողներ։

Միաժամանակ, սեզոնային գրիպի դեմ կարող են պատվաստվել նաև ռիսկի խմբերում չընդգրկված անձինք։
Պատվաստումն անվճար է և իրականացվում է՝ անկախ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցումից և քաղաքացիությունից։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը նպաստում է հատկապ
ես ռիսկի խմբերում հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների, հոսպիտալացումների և մահվան դեպքերի կանխարգելմանը։

Գրիպի կանխարգելման արդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է։
2026-2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ՝ պատվաստվե՛ք և պաշտպանե՛ք Ձեզ ու Ձեր շրջապատին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում