Ներքին 10 ամիս առաջ - 20:22 07-12-2025

ԳյուղCast. Շվեյցարիա դարձած իմ Հայաստան՝ փաստաթղթավորված անտառներով

Oragir.News-ը «ԶՈԻԼԱԼ ԱԳՐՈ» և «ԱՍ Կոնցեռն» կազմակերպությունների հետ համատեղ անցած շաբաթ մեկնարկեցին նոր, յուրահատուկ գյուղատնտեսական փոդքասթ՝ ԳյուղCast-ը

Ինչպես արդեն հայտնել էինք, հաղորդաշարի ընթացքում քննարկվելու են ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտին առնչվող ամենատարբեր հարցեր, որոնք հաճախ չեն ստանում լիարժեք մասնագիտական հիմնավորումներ, դիտարկումներ կամ բացատրություններ:

ԳյուղCast-ն նպատակ ունի բարձրաձայնել գյուղացիական տնտեսություններին առնչվող և անհանգստացնող ոլորտային հարցեր, որոնք առավելապես անտեսվում են՝ չունենալով կողմնորոշիչ և կոորդինացնող լուծումներ։ ԳյուղCast-ն այս անգամ քննարկել է անտառային խնդիրները:

ԳյուղCast-ի երկորդ թղարկման ընթացքում «ԶՈՒԼԱԼ ԱԳՐՈ» գիտաարտադրական կազմակերպության հիմնադիր Աննա Գրիգորյանը և «ԱՍ Կոնցեռն» կազմակերպության հիմնադիր Սուսաննա Չելիկյանն անդրադարձել են Հայաստանում անտառների ընդհանուր վիճակին, Հայաստանում իրականացվող անտառհիմնման, անտառվերականգնման խնդիրներին, դրանց փաստաթղթերով ու դրամաշնորհներով պարտավորությունների ստանձնմանը, բայց փաստացի չիրականացմանը:

Սուսաննա Չելիկյանը մասնագիտական հարցադրումներ կատարեց՝ քաղաքային կանաչապատման, դրա գրագետ իրականացման, կանաչ գոտիների ծառահատման, նորերով փոխարինման, նոր կանաչ գոտիների հիմնման, դրանց ճիշտ կամ սխալ իրագործման հետևանքով մարդու առողջության և սերունդներին փոխանցվող կանաչ գոտիների, որպես ազգային հարստության, փոխանցման վերաբերյալ:

ԳյուղCast-ի երկրորդ թողարկումը չշրջանցեց նաև վերջին ժամանակահատվածում, Հանրապետության տարբեր անտառածածկ տարածքներում անտառների հրդեհների թեման։ Դրա վերաբերյալ ներկայացվեց մասնագիտական դիրքորոշում, անտառային բուսահողային ռեսուրսի արդյունավետ օգտագործման կիրառական և գործնական քարտեզ, որի կազմման ուղղությամբ կազմակերպությունները 2018թ-ից սկսած տարբեր գործընկեր կազմակերպությունների հետ աշխատանքներ են կատարել, արձանագրել խնդիրներ հանրապետության տարբեր մարզերում:

Աննա Գրիգորյանը առաջարկությամբ քննարկեցին հետ մի շարք լուծումներ ուղղված՝ ոլորտային աշխատանքների գրագետ կազմակերպմանն ու դրամաշնորհների նպատակային ծախսագրմանը, պետական ապարատի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությանը, դրամաշնորհային և ենթադրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող դասընթաց-սեմինարներին, որոնք վերջին ժամանակահատվածում լայն տարածում ունեն ՀՀ հատկապես հեռավոր շրջաններում:

Այնուհետև ԳյուղCast-ի զրուցակիցները անդրադարձան գերատեսչական ապարատների, ոլորտի պատասխանատուների աշխատելաոճին, աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու մասնագիտական ներուժին։ Զրուցակիցներն արձանագրեցին անարդյունավետ պայմաններ, որի պատճառով շատ գրագետ և իրապես աշխատող մեխանիզմներ դուրս են մնում գործնական կիրառումից: Զրուցակիցերն առաջարկեցին լուծումներ՝ ընդգծելով համագործակցության հնարավորության կարևորությունը:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին