Oragir.News-ը «ԶՈԻԼԱԼ ԱԳՐՈ» և «ԱՍ Կոնցեռն» կազմակերպությունների հետ համատեղ ներկայանցնում են հաջորդ՝ թվով հինգերորդ «ԳյուղCast» փոդքասթը։
«ԳյուղCast»-ի այս եթերը նվիրված էր Հայաստանյան մրցույթային, դրամաշնորհային ծրագրերին, որոնք շարունակաբար գրվել և գրվում են խնամի-ծանոթ-բարեկամ մեխանիզմներով:
«ԳյուղCast-ի ընթացքում Աննա Գրիգորյանն ու Սուսաննա Չելիկյանն անդրադարձել են Հայաստանում պետական գնումների, պետական գնման ընթացակարգին, «պետականը»-ը որպես բացարձակ արժեք հիմնահարցերին, ընդգծել են պետական գնումներ և «անաչառություն» հասկացությունների փոխկապակցվածության մասին՝ մատնանշելով դրա կարևորությունը, հատկապես՝ բնապահպանության ոլորտում:
Աննա Գրիգորյանը մեկնաբանեց, թե ինչու է ավելի հեշտ ունենալ «փաստաթղթեր» չկատարած աշխատանքով, քան կատարված աշխատանքի դիմաց գրանցել ռեալ արդյունքներ և ստանալ պայմանագրով նախատեսված դրամական փոխհատուցում՝ սահմանված ժամանակացույցով:
Զրույցի ժամանակ բնորոշվեց և նկարագրվեց պետական համակարգի հետ աշխատելաոճը՝ հիմնավորելով այն զրուցակիցների սեփական աշխատանքային փորձով: Աննա Գրիգորյանը հակիրճ նկարագրեց, որ պետական գնումն իր պատկերացումներում ամեն ինչ կարող է լինել, բացի փողերի լվացումից և լվացքատնից, և զուտ փաստաթղթավորումից:
Ակնարկ կատարվեց, որ պետական հիմնարկի աշխատակիցների բացակայության պատճառով չպետք է տուժվի պետությունն ու հատկապես բնապահպանական բնույթի աշխատանքը, քանի որ բնությունն ի զորու չէ սպասել:
Զրույցի ժամանակ առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչ-մասնակիցներին, որոնք ամենաակտիվ, ամենադրական և ամենաքննարկվող լսարանն են ապահովել՝ ի տարբերություն իրենց համայնքային կառավարման անպատասխանատու օղակի: Հատկանշական է եղել նաև այն, որ տվյալ համայնքի ներկայացուցիչները բավականին իրազեկված և տեղեկացված են եղել ազգային և միջազգային ծրագրերից, վերջիններից գործող առավելություններից և թերություններից:
Սուսաննա Չելիկյանն ու Աննա Գրիգորյանը կարևորեցին պետական դրամական միջոցների թիրախային ծախսագրումներն՝ ի նպաստ ոլորտների, հատկապես, եթե խոսքը բնապահպանական ճյուղի մասին է: Աննա Գրիգորյանը մեջբերեց «… ավելցուկային դրամական միջոցները պետք է ուղղվեն ոչ թե գրասենյակային կամ պայմանագրային սխալ աշխատանքների հետևանքների շտկմանը, այլ այդպիսի միջոցների առկայության դեպում, դրանք կարելի է ուղղել բնապահպանության և գյուղատնտեսության զարգացմանը»:
Աննա Գրիգորյանը ցավով ևս մեկ անգամ հիշեցրեց, որ 2019 թվականից առ այսօր ՀՀ-ն չունի գյուղատնտեսության նախարարություն՝ լինելով մարզային երկիր, որտեղ գյուղը պահում է քաղաքը:
Նա նաև ընդգծեց, որ «ԳյուղCast»-ի նպատակը ոչ թե քաղաքական հարցերի քննարկումն է, կամ պետական կառույցին աշխատել սովորեցնելը, այլ գյուղացու, ֆերմերի, գյուղում ապրող համայնքաբնակների խնդիրները բարձրաձայնելը, որոնց հետ 2018 թվականից առ այսօր իրենք ամեն օր առնչվում են։
Մանրամասները՝ տեսանյութում․