Ուղիղ եթեր
Օրակարգ 3 ամիս առաջ - 20:00 12-02-2026

Օրակարգ․ ՔՊ-ն պետական բյուջեի հաշվին քարոզարշավ է անում․ Աննա Կոստանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Աննա Կոստանյանի հետ զրուցել ենք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի, Նիկոլ Փաշինյանին ցուցաբերած աջակցության, գերիների ու պատանդների հայրենադարձման հնարավորությունների, սպասվող խորհրդարանական ընտրությունների, նախորդիվ կատարված սխալներից խուսափելու անհրաժեշտության, նախքան ընտրությունները հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու հավանականության, Փաշինյանի վերարտադրվելու հետևանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աննա Կոստանյանը նկատում է, որ ՔՊ-ն պետական բյուջեի հաշվին քարոզարշավ է անում․ «Ինչ վերաբերում է ընտրություններին, իշխանության վերարտադրությանը, դրա բոլոր շանսերը կան։ Իշխանությունը միշտ տիրապետում է վարչական ռեսուրսների և տարբեր մեթոդներով շատ վաղուց սեփական քարոզարշավը՝ ոչ պաշտոնական, սկսել է։ Դա արվում է նաև օրինակ ամբողջ պետական ապարատին էսպես ասած պարգևատրումների միջոցով խրախուսելու տեսքով, օրինակ՝ էդ բարձր, միլիոնավոր պարգևատրումները, Ձեր կարծիքով, ինչո՞ւ են արվել»։

Դիտարկմանը, որ Սրբուհի Գալյանը չի հիշում՝ վե՞ց մլն դրամ պարգևավճար է ստացել, թե՞ յոթ՝ Կոստանյանը արձագանքեց․ «Արդեն այո՛, նույնիսկ այդտեղ ենք շփոթվում։ Այսինքն՝ պետական բյուջեից միջոցները դուրս են եկել, մտել են որոշ, ուրեմն պաշտոնյաների գրպանները, և դրանք առաջիկա իրենց քարոզարշավի երաշխիքն են։ Այսինքն՝ դրամական միջոցները այս կամ այն տեղից պետք է չէ՞ հայթայթեին՝ քարոզարշավների միլիոնները ապահովելու համար, ահա խնդրեմ, պետական միջոցներից մտավ իրենց գրպանը և կապահովեն սեփական քարոզարշավը»։

Մեր զրուցակիցը չբացառեց, որ առաջիկայում կարող են որոշ թվով գերիներ վերադառնալ, սակայն դա տեղի կունենա ոչ թե իշխանությունների, այլ անհատ նախաձեռնությունների, մասնավորապես՝ Սիրանուշ Սահակյանի ջանքերի արդյունքում։ «Մյուս կողմից նաև այդ ջանքերը տեսանելի են հանրային-հասարակական դաշտում՝ մասնավոր նախաձեռնությունների տեսքով։ Մենք գիտենք՝ Սիրանուշ Սահակյանը ինչ ջանքեր է ներդնում, որպեսզի այս ուղղությամբ կարողանա աշխատանքներ տանի, և ես համոզմունք ունեմ, նաև որոշակի վստահություն, որ նա հաջողություններ կարող է գրանցել մասնավոր իր նախաձեռնության արդյունքում, ոչ թե պետության կողմից ներդրվող ջանքերի»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը բոլորի սրտի ղեկավարն է․ նրա պաշտոնավարումը բոլոր դերակատարներին ձեռնտու է, բացի Հայաստանից։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան