Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 4 ամիս առաջ - 10:45 31-01-2026

Դիսկոտեկին տժժացել են նաև ռաբիսի տակ, Ավանեսյանը 2 ժամ կոտրատվելով պարեց. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանությունը երեկ հերթական նախընտրական հանդեսն էր բեմադրել, այս անգամ՝ խորհրդարանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, աշխատանքային քննարկում էր կազմակերպվել՝ Առողջապահության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) գործարկման ընթացքի վերաբերյալ։ Հրավիրել էին նաեւ ոլորտի պատասխանատու, Նիկոլ Փաշինյանի բենդին կից պարուհի Անահիտ Ավանեսյանին, որն ավելի քան երկու ժամ, ինչպես կոտրատվելով պարում է, այնպես էլ ներկայացնում էր, թե ինչ լավ բան են անում քաղաքացիների համար, թե որքան մարդ է համակարգի ներդրման պահից անվճար բուժօգնություն ստացել ապահովագրության ներդրման շրջանակներում եւ այլն։ Իշխող խմբակցությունից, սակայն, մոտ 2 տասնյակ մարդ էր ընդամենը ներկա։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ջրվեժի «Պալլադիում հոլլ»-ում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին թեպետ նախապես հայտարարել էին, որ երիտասարդները գրանցվեն, սակայն, կարելի է ասել, Փաշինյանի թիմակիցներն ու շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել, մասնակիցների մեծ մասը 40, անգամ 50 պլյուս տարիքի են եղել, շատերին Փաշինյանի աշխատակազմից են հրավիրել՝ ՔՊ- ական տարածքային կառույցներից:

Իսկ դիսկոտեկի կեսից արդեն միացրել են ռաբիս երաժշտություն ու լավ տժժացել:
Ողջ ընթացքում պարահրապարակում պտտվել են ՊՊԾ աշխատակիցներ, նաև Հովհաննավանքում պատարագի ժամանակ ռեպլիկ արձակած Հայկ Դորունցին բերանը փակելով՝ դուրս հանող թիկնազորի աշխատակից Աշոտ Մկրտումյանը:

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի մարզիչ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու գավաթակիր, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելու հարցը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Այս լուրը խիստ բացասական արձագանք է ստացել ոչ միայն հայկական ֆուտբոլում, այլեւ՝ դրսում, քանի որ Ն․ Սիմոնյանը համաշխարհային սպորտում բացառիկ հարգանք վայելող մարդ էր, որի հետ կապի մեջ են եղել համաշխարհային ֆուտբոլային աստղեր, ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ղեկավարները:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը