Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 29-01-2026

Ռոբերտ Քոչարյանը կհեռանա, երբ բռնեն ու Սոչի` սանատորիա ուղարկեն. հարցում

Վերջին շրջանում քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հեռացումը քաղաքականությունից։ Մի շարք գործիչներ նշում են, որ իշխանափոխությանը հենց նա է խանգարում, մինչդեռ ինքը հայտարարել է, որ պատասխանատվությունից չի փախչում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանը կհեռանա քաղաքականությունից»։

Քաղաքացիների պատասխանները խիստ տարբեր էին՝ հագեցած հեգնանքով, հիասթափությամբ և կոշտ գնահատականներով։

Մի տղամարդ վստահեցրեց, որ Քոչարյանը երբեք չի հեռանա։

Մեկ այլ կին կտրուկ ձևակերպեց․ «Կհեռանա, երբ որ վերացնեն»։

Մի տղամարդ հիասթափություն արտահայտեց ընդհանուր քաղաքական իրականությունից․ «Հոգնել ենք էս աշխարհից, էս մարդկանցից։ Փառք Աստծո, սոված չենք, ծարավ չենք, բայց սա վիճակ չի»։

«Հանեք այդ թեման շրջանառությունից»,- ասաց մի կին։

Մեկ տղամարդ կարծիք հայտնեց, թե Քոչարյանն արդեն քաղաքական անցյալում է․ «Էդ մարդն արդեն հեռացել ա։ Իրա տղու ժամանակն ա՝ Լևոն Քոչարյանի»։

«Երբ որ հայրենասեր լինի ու մտածի հայրենիքի մասին»,- ասաց մի տղամարդ։

Քաղաքացիներից մեկը հարցին պատասխանեց՝ հիշելով Մարտի 1-ի իրադարձությունները․ «Որ դեպքում՝ որ բռնեն իրան, ուղարկեն Սոչի սանատորիա։ Մարտի 1-ին ոտքս խփեցին, չեն կարում դատեն, 10 տարի դատ ա գնում»։

Մեկ այլ տղամարդ էլ, հակառակը, ասաց, որ չի ցանկանում Քոչարյանի հեռանալը. «Բայց ինչի՞ պիտի հեռանա։ Չէ, չեմ ուզում՝ հեռանա։ Ռոբերտ Քոչարյանը թող չլինի, թող իրա տղեն լինի՝ Լևոնը։ Դաժե Սամվել Կարապետյանին կցանկանայի վարչապետ։ Փող տեսած մարդիկ են, սրանց պես չտես չեն»։

Կային նաև անձնական վիրավորանք արտահայտող գնահատականներ: «Ո՞վ ա ինքը՝ բերանը ծուռտիկ խոխեն։ Ինքը արդեն հեռացված ա։ Էս պետությունից թալանած մի երկու կոպեկ ունի, մինչև հիմա ծախսում ա։ Ինքը ոչնչություն ա»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ