Երևան +16°
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 09:30 30-04-2024

Փաշինյանը կհեռանա այն ժամանակ, երբ ժողովուրդը կզարթնի. հարցում  

Տավուշյան հատվածական սահմանազատման դեմ բողոքի ցույցերի որոշ մասնակիցներ հույս են փայփայում, որ ցույցերի ազդեցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը կարող է հեռանալ իշխանությունից։

Oragir.News-ը հարց է ուղղել երևանցիներին՝ «Ձեր կարծիքով ե՞րբ և ինչի՞ հետևանքով է հեռանալու Նիկոլ Փաշինյանը»։

Հարցվածների մի մասը հույս չունի, որ Փաշինյանն իր կամքով կհեռանա։ Մի քաղաքացի նկատեց՝ «Առաջնորդ չկա։ Երբ լինի, այն ժամանակ Փաշինյանը կհեռանա»։ «Մենք պետք է համախմբվենք, իրեն հանենք։ Նա երբեք իր կամքով չի գնա»,- ասաց մի կին։ «Կհեռանա, պարտադիր»,- հույս հայտնեց մեկ այլ քաղաքացի։ Իսկ մի քաղաքացի էլ նշեց՝ «Կհեռանա այն ժամանակ, երբ էս ժողովուրդը կզարթնի»։ Եղան նաև Նիկոլ Փաշինյանին պաշտպանողներ։ «Թող մնա։ Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»,- ասացվացքով պատասխանեց հարցվածներից մեկը։

Հիշեցնենք, որ մայրաքաղաքում և մարզերում շարունակվող ցույցերի ու հանրահավքների ժամանակ ելույթ ունեցողները քննադատում են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում միակողմանի տարածքային զիջումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի