Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:00 01-05-2025

Նոր Նորքի թաղապետին պետք է բռնեն, Ավինյանն էլ՝ հրաժարական տա․ հարցում՝ ծեծուջարդի մասին

Ակտիվիստ Արթուր Չախոյանը երեկ, ապրիլի 29-ին, Նորն Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել։ Թաղապետը բռունցքներով հարձակվել է Չախոյանի վրա։ Նրան բերման են ենթարկել ոստիկանություն, ապա տեղափոխել հիվանդանոց։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց. «Նոր Նորքի թաղապետարանի ծեծուջարդից հետո Տիգրան Ավինյանը պե՞տք է հրաժարական տա»։

«Թաղապետին պետք է բռնեն, Ավինյանն այս դեպքի հետ ոչ մի կապ չունի»,-պատասխանեց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկի համոզմամբ՝ Ավինյանն այս միջադեպը չի դատապարտի։

«Իհարկե՝ հրաժարական չի տա, սա նրանց կազմակերպածն էր»,- ասաց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը