Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:18 29-01-2026

Բջջային օպերատորները սահմանափակում են քաղաքացու ընտրության իրավունքը․ Բաբկեն Պիպոյան

Փետրվարի 1-ից Հայաստանում գործող հիմնական վճարային տերմինալներով քաղաքացիներն այլևս չեն կարողանա վճարել երեք բջջային օպերատորների՝ Viva-ի, Ucom-ի և Team Telecom-ի ծառայությունների դիմաց։ Այս մասին տեղեկացրել են հենց օպերատորները՝ հատուկ ընգծելով, որ որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է:

Oragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այս խնդրի մասին խոսվել է դեռևս նախորդ տարեվերջին։ «Խնդիրը նոր չէ։ Դրա մասին խոսվել է դեռևս նախորդ տարվա վերջին, երբ վճարային տերմինալների գործունեության շրջանակում առաջ եկան նույնականացման հետ կապված խնդիրներ։ Այս հարցը բարձրացվել է Կենտրոնական բանկի մակարդակով, և որքան էլ առաջին հայացքից խնդիրը վարչական կամ կարգավորող դաշտում լինի, իրականում այն շատ ավելի խորքային է»,- ասում է նա։

Բաբկեն Պիպոյանի տեղեկացմամբ՝ տերմինալների նույնականացման հարցերն առաջացնում են համակարգային խափանումներ։ Նա նշեց, որ համակարգի բնական աշխատանքային տրամաբանությունը խախտվում է հատկապես մարզային համայնքներում, որտեղ նույնականացումն ապահովելը դառնում է լուրջ խնդիր։

Պիպոյանն ընդգծում է, որ գործող համակարգը, որը դրված էր «ռելսերի վրա», այժմ սկսում է տատանվել, և դա անխուսափելիորեն տարբեր օղակներում տարբեր խնդիրներ է առաջացնելու։

«Այս որոշման հիմքերի մասին դեռ վաղ է վերջնական գնահատական տալ, քանի որ անհրաժեշտ են նաև մասնավոր հատվածի պարզաբանումները։ Սակայն արդեն իսկ կարելի է արձանագրել մեկ հստակ հետևանք՝ սպառողի ընտրության իրավունքը սահմանափակվում է»,- նկատեց նա՝ շարունակելով․ «Եթե նախկինում քաղաքացին ուներ պայմանական հինգ տարբերակ, հիմա լավագույն դեպքում ունի մեկից երկու տարբերակ։ Իսկ որոշ խմբերի համար՝ հատկապես թոշակառուների, ընտրությունը գործնականում դառնում է գրեթե անհնար»։

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ թոշակառուներն ամբողջությամբ տեղափոխվել են քարտային համակարգ, և պետությունը նրանց հորդորում է քարտով գնումներ կատարել՝ հետվճար (քեշբեք) ստանալու համար, մինչդեռ կոմունալ վճարումներն այդ ծրագրի մեջ չեն ներառվում։

«Ինչ է ստացվում․ այն թոշակառուն, ով ունի կողքից օգնող, կարողանում է օգտվել համակարգից, իսկ նա, ով չունի այդ հնարավորությունը, չի կարողանում քեշբեք ստանալ։ Արդյունքում՝ ավելի վատ ապրող թոշակառուի վիճակն ավելի է վատանում, քան ավելի լավ ապրողինը։ Այս օրինակով պարզ է դառնում, թե որքան փոխկապակցված են որոշումները և որքան հաճախ դրանք ընդունվում են առանց իրական սոցիալական հետևանքները հաշվի առնելու», - ընդգծեց Պիպոյանը։

Բաբկեն Պիպոյանի կարծում է, որ դրանք չմտածված որոշումներ են, որոնք հանգեցնելու են սպառողի իրավունքների և ընտրության իրավունքի միանշանակ սահմանափակման։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք