Ներքին 9 ամիս առաջ - 11:45 29-01-2026

Կա բավական լուրջ դաշտ համագործակցության համար․ Քոչարյան

Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբեք խոսք չի եղել ազգային ինքնությունը պահպանելու մասին, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին։ Վիճակն իսկապես ունիկալ է։ Իսկապես, ամբողջ ընդդիմադիր դաշտում, երբ դիտում ես մարդկանց հարցազրույցները, ֆունդամենտալ հարցերի շուրջ տարբեր բևեռներում գտնվող, տարբեր հայացքներ ունեցող լավ կամ վատ մարդկանց մոտ խոսույթը գրեթե նույնն է։ Սա նշանակում է, որ կա բավական լուրջ դաշտ համագործակցության համար, նաև թեզերի սինխրոնիզացման համար, լրատվական միջոցների հետ աշխատելու առումով նաև։ Սա բացառիկ իրավիճակ է։ Սա ևս մի հանգամանք է, որը հնարավորություն է տալիս և ավելի մեծ լավատեսություն է հաղորդում այն հագամանքին, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ»,–ասաց նա։

Քոչարյանը զուգահեռ տարավ միջազգային և ներքաղաքական իրավիճակների միջև՝ նշելով. «Ի՞նչ ունենք մենք հիմա. Ունենք ունիկալ աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ խոսքը ոչ թե իրավունքի ուժի մասին է, այլ ուժի իրավունքի, որտեղ ուժը լեգիտիմացնում է ամեն ինչ։ Մյուս կողմից ունենք ունիկալ ներքաղաքական իրավիճակ։ Այս երկու ունիկալ իրավիճակներից մեկն աշխատում է մասամբ իշխանության օգտին, մյուսը ակնհայտ ընդդիմության օգտին։ Թե ինչ արդյունք է լինելու, ցույց կտան ընտրությունները։ Բայց այսօր բոլորը պատրաստվում են հենց այդ իրադարձությանը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի