Ներքին 9 ամիս առաջ - 18:35 28-01-2026

Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում Թուրքիայի հետ սահմանի մասնակի բացում կլինի, այնուհետև՝ ամբողջական

Իմ հույսն է, որ մենք գոնե մասնակի սահմանի բացում կտեսնենք եկող օրերի ու շաբաթների ընթացքում, այնուհետև լիովին կբացենք սահմանը:

Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Թուրքիայի հետ սահմանի բացման մասին:

«Գյումրի-Կարս երկաթուղու մասին խոսվեց, որ կվերականգնվի, և այս երկաթուղով տեղափոխում կիրագործվի: Եթե անկեղծ լինեմ, հիմնական հարցը այստեղ ոչ թե ինչն է, այլ երբը: Վստահ եմ, որ սա օգտակար կլինի երկու երկրի ժողովուրդների համար՝ թե Հայաստանի, թե Թուրքիայի:

Շատ ինտենսիվ ու բեղմնավոր երկխոսություն ունենք մեր թուրք գործընկերների հետ, մեր օրակարգը շատ հարուստ է: Կա հանձնառություն ու պատրաստակամություն, որը բազմիցս արտահայտվել է երկու կողմերի կողմից, որ վերջնանպատակը հայ-թուրքական երկխոսության՝ դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է երկու երկների միջև:

Այնուհետև, ամբողջապես սահմանը բացելով՝ երկու երկրների միջև անշուշտ կստեղծենք համագործակցություն, առ այսօր մեզ հաջողվել է վստահությունն ամրապնդող զանազան միջոցառումներ իրականացնել»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է