Ներքին Խոսք 1 տարի առաջ - 10:56 01-09-2025

Պարոն Շահրամանյանը պետք է պատմի Արցախի վերջին շաբաթների, օրերի ու ժամերի դեպքերը․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր իմ ձեռքի տակ կլինի Հայոց պատմություն դասագրքի 9-րդ դասարանի նոր հրատարակությունը, որ շատ քննադատվել է ընդդիմության կողմից:

Այն կարդալուց հետո, նկատի ունեմ Արցախի մասին Նժդեհ Հովսեփյանի մասը, անպայման կարձագանքեմ: Արցախի մասին իմ ունեցած գիտելիքներն ու տարիների փորձը, մի քանի հատորներն ու բազմաթիվ ուսումնասիրությունները ինձ թույլ են տալիս գրաքննեմ այդ հատորը:

Միանգամից ասեմ, որ Նժդեհի մասին շատ լավ կարծիք ունեմ, չեմ կասկածում նրա ակադեմիական բարեխղճությանը: Նրան համարում եմ այն քիչ հայ պատմաբաններից, որոնք պատմաբան են և պատմությունը չեն խառնում հայրենասիրության և երազանքի ու ցանկությունների հետ:

Բայց այսօր այլ բան եմ ուզում գրել:

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ու նրա աջակիցները, ովքեր դատի են տալիս՝ լինի իրավական կամ պատմական իմաստով, իմ կարծիքով, այլ բան պետք է անեն:

Նրանք և առաջին հերթին պարոն Շահրամանյանը, պետք է պատմեն Արցախի վերջին շաբաթների, օրերի ու ժամերի դեպքերը, թեկուզ իրենց տեսանկյունից:

Դա պետք էր անել ավելի վաղ, բայց հիմա նոր լավ առիթ է դա անելու:

Մտածող մարդիկ կհասկանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում