Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի օրը՝ մայիսի 4-ը, Հայաստանում կլինի ոչ աշխատանքային։
Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։
Ըստ որոշման հիմնավորման՝ գագաթաժողովին մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, և Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օրը: