Ներքին 5 ամիս առաջ - 18:46 26-01-2026

Սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը. Սամվել Կարապետյանի ուղերձը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից դուրս գալուց հետո առաջին տնտեսական ուղերձն է արել՝ համառոտ անդրադառնալով ստեղծված իրավիճակին, սպասվող ընտրություններին։

«Սիրելի հայրենակիցներ,

Թեև անցած ամիսները շատերիս համար լի էին տարբեր փորձություններով ու զրկանքներով, դրանց մասին խոսելու ու դրանց մանրամասները քննարկելու կարիքը չեմ տեսնում։ Փորձությունը մարդու համար է, ու մեզանից ամեն մեկը հաջողության ճանապարհին բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել։ Անցել ենք ու ավելի ուժեղ դարձել։

Անցած ամիսներին առաջ եկած երկու ուրիշ կարևոր հանգամանք կա, որոնց մասին ուզում եմ ասել այսօր։

Նախ, սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը։ Ապացուցվեց այն, ինչի մասին խոսում էինք վաղուց։ Հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժեք լինեն փորձողները։ Հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխ անել՝ բառի ամենալայն իմաստով։ Իրենց այս պարտությունը ու հայ ժողովրդի այս հաղթանակը պետք է գալիք ընտրություններին մինչև վերջ հասցնենք՝ սկսելով մեր հայրենիքի վերածնունդը։

Երկրորդ հանգամանքը։ Անցած ամիսների իրադարձությունները թույլ տվեցին բոլորին՝ ներսում թե դրսում, վերջապես տեսնել ու հասկանալ, որ փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է, ընդամենը մեկ բան՝ մնալ իշխանության։ Մնացածը՝ սուտ խոսքեր են։ Մնալ իշխանության ամեն գնով, իշխել՝ թքած ունենալով ազգային ու պետական արժեքների, շահերի, մեր ու մեր երեխաների արժանապատիվ ապագայի, հեղինակության վրա։

Վստահ եմ, որ մենք միասին, հետևողական աշխատանքով, մեր հասարակությանը համախմբելով՝ թույլ չենք տալու այդ ամենը:

Մի առիթով հայտարարել էի՝ Հայ ժողովուրդը վաղուց վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։

Այս շաբաթ մենք ներկայացրեցինք իմ տնտեսական ծրագրի առաջին հինգ քայլերը` դեպի Ուժեղ Հայաստան։

300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,
0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,
20% էժան դեղորայք՝ բոլորի համար,
Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,
20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Ես դրանք երաշխավորում եմ։

Մեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու։ Նրանք, ովքեր պատկերացնում են, թե ինչպիսի վերելք է ապրելու մեր երկիրը, երբ մեկ մարդու խաղալիք դարձած պետությունից կվերածվի մի քանի տասնյակ տաղանդավոր ու նշանավոր հայերի կողմից առաջնորդվող երկրի։ Մենք միասին շատ արագ այս նվաստացման ռեժիմից անցնելու ենք բարեկեցության իրավիճակի։

Մենք միասին երաշխավորված ու հարատև խաղաղության պայմաններում շատ արագ Հայաստանը վերածելու ենք կրթված, առողջ, ապահով ու զարգացած երկրի՝ Ուժեղ Հայաստանի։

Ժամանակը մոտ է։ Անելու ենք՝ մեր ձևով։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին