Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 19:55 23-01-2026

Ինչու են Արցախում մնացած 10 հայերն ու 1 ռուսը որոշել վերադառնալ Հայաստան

Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

«Դիմումների հիման վրա նշված անձինք արդեն տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- տեղեկացրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

11 անձանց Հայաստան վերադառնալու մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ, ով նշեց, որ Արսեն Թորոսյանի գրառումն իր համար նորություն չէ։

«Նախ այդ կերպարի մասին, ով Ադրբեջան է անվանել Արցախը, իրենց իշխանության համար սա նորություն չի։ Իրենց իշխանությունը, հատկապես 2022–2023 թվականներից հետո, հետևողականորեն սկսել է Արցախը անվանել Ադրբեջանի մաս՝ տարածք, ինչպես որ իրենց քաղաքական առաջնորդը ներկայացրել է։ Հետևաբար, այս մասով գոնե թե նորություն չկար»,- ընդգծեց Պողոսյանը։

Իսկ հարցին, թե ինչու են նրանք ուզել վերադառնալ Հայաստան, Պողոսյանը պատասխանեց․ «Ադրբեջանը վստահաբար ստեղծել է այնպիսի պայմաններ, որ այս մարդիկ ուղղակի չեն կարող այնտեղ ապրել։ Նշեմ, որ սա ևս մեկ անգամ ընդգծում է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության էությունը և ցեղասպան բնույթը։ Մյուս կողմից, թե ինչու հիմա են նրանք որոշել վերադառնալ, ինձ համար սա դեռ փոքր-ինչ բարդ է մեկնաբանել, որովհետև ունենք չափազանց սակավ տեղեկատվություն։ Այս մարդիկ առայժմ չեն խոսել, և մենք չենք կարող ամբողջապես հասկանալ, թե այնտեղ ինչ է կատարվել, քանի որ Արցախը վերածվել էր փակ զոնայի, որտեղից տեղեկատվություն ստացվել է բացառապես իշխանական խողովակներով, այլ աղբյուրներ առկա չեն։ Հետևաբար, այս հարցի վերաբերյալ միայն փոքր պատկերացում կարելի է կազմել, երբ առնվազն այդ մարդիկ հրապարակայնորեն կխոսեն»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն