Երևանում ձյան առատ և շարունակական տեղումներով պայմանավորված երթևեկությունը կաթվածահար է եղել։ Այս պահին 10 բալանոց խցանում է։

Նշենք, որ ավելի վաղ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը նաև տեղեկացրել էր, որ ձնամաքրման աշխատանքները Երևանում հնարավոր է ուշացումով կատարվեն։