Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 15:25 23-01-2026

36600 դոլարով բնակարան՝ ներկայիս 72000-ի փոխարեն․ Սամվել Կարապետյանի առաջարկի հետքերով

Սամվել Կարապետյանի նախաձեռնած նախընտրական տնտեսական ծրագրի հինգերորդ կետը վերաբերում է բնակարանաշինությանը։ Ծրագիրը ներկայացրել է Նարեկ Կարապետյանը՝ շեշտելով, որ այն նպատակ ունի լուծելու Հայաստանի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ բնակարանների բարձր գները, որոնք չեն համապատասխանում մարդկանց աշխատավարձերին։

Ըստ ծրագրի՝ նախատեսվում է ներդրումային աջակցություն տրամադրել շինարարական ընկերություններին, որոնք պատրաստ կլինեն կառուցել բնակարաններ՝ ֆիքսված, մատչելի գներով։ Կարապետյանի խոսքով՝ աշխատավարձերի և բնակարանների գների միջև տարբերությունը Հայաստանում չափազանց մեծ է, ինչի պատճառով երիտասարդ ընտանիքները հաճախ չեն կարողանում սեփական տուն ունենալ։

Ծրագրի շրջանակում պետությունը պատրաստ է շինարարական ընկերություններին տրամադրել հողը անվճար, ինչպես նաև անվճար ապահովել գազով, ջրով և էլեկտրաէներգիայով։ Դրա դիմաց առաջարկվում է երկու տարբերակ։ Առաջին դեպքում շինարարական ընկերությունները կառուցված բնակարանների որոշակի տոկոսը փոխանցում են պետությանը, իսկ պետությունն այդ բնակարանները մատչելի գներով տրամադրում է քաղաքացիներին։ Երկրորդ տարբերակով շինարարներն իրենք են վաճառում բնակարանները, սակայն այն գներով, որոնք ֆիքսում է պետությունը։

Oragir.News-ը փորձել է պարզել՝ որքա՞ն այսօր արժեն նորակառույց բնակարանները Երևանում և ինչքա՞ն կարժենան, եթե դրանք կառուցվեն Սամվել Կարապետյանի ծրագրի պայմաններում։

Oragir.News-ը զանգահարել է Երևանում նորակառույց բնակարաններ վաճառող մի շարք կազմակերպություններ և պարզ է դարձել, որ նորակառույց բնակարանի 1 քմ միջին գինը մոտ 1200 դոլար է։

Այս գնի մեջ ներառված են՝
• հողի ձեռքբերման արժեքը,
• պետական մուծումները և հարկերը,
• շինարարության ծախսերը,
• ինչպես նաև կառուցապատողի շահույթը։

Սամվել Կարապետյանի առաջարկած մոդելի դեպքում ենթադրվում է, որ
• հողը տրամադրվում է անվճար կամ արտոնյալ պայմաններով,
• պետական մուծումներն ու հարկերը զգալիորեն կրճատվում են։

Այս պայմաններում Oragir.News-ը հաշվարկներ է իրականացրել շինարարական կազմակերպության հետ, որը չցանկացավ հանրային կերպով ներկայանալ։

Համատեղ հաշվարկների արդյունքում պարզվեց, որ այդ դեպքում՝ բնակարանի 1 քմ ինքնարժեքը կկազմի մոտ 600 դոլար։

Ի՞նչ է ներառում 600 դոլարը

Նույն պահին Oragir.News-ը կապ հաստատեց մի քանի շինարարական բրիգադների հետ։ Վերջիններս նշեցին, որ մինչև մինիմալ վերանորոգված վիճակ 1 քմ բնակարան կառուցելու համար իրենք կվերցնեն մոտ 240 դոլար։

Այսինքն՝
• 600 դոլարի մոտ 40%-ը (1քմ-ի համար 240 դոլար) կազմում է շինարարների՝ արհեստավորների աշխատանքը,
• մնացած 60%-ը՝ 360 դոլար, շինարարական նյութերի և ընդհանուր ծախսերի բաժինն է։

Շինանյութերի մեջ ներառվում են՝
ամրանները, բետոնը, տուֆը կամ այլ երեսպատման քարը, գաջը, սվաղը, տախտակը, սալիկը (աբլիցովկա), ներկը, ինչպես նաև ինժեներական լուծումների նյութերը….

Որքա՞ն կարժենա բնակարանը երիտասարդ ընտանիքի համար

Եթե խոսքը վերաբերում է երիտասարդ ընտանիքի՝ մայր, հայր և մեկ երեխա, և նրանք ցանկանում են ձեռք բերել 60 քմ բնակարան, ապա՝

600 × 60 = 36 000 դոլար

Այսօր նույն այդ բնակարանը շուկայում վաճառվում է մոտ 72 000 դոլարով, այսինքն՝ կրկնակի թանկ։

Երիտասարդ ընտանիքը կարող է ձեռք բերել 60 քմ նորակառույց բնակարան՝ 36 600$-ով։

Երիտասարդները շատ անգամներ բնակարանը ձեռք են բերում հիպոտեքով։

Եթե վերցնենք ներկայիս միջինացված հիպոթեքի տոկոսադրույքը՝ 18%, և հիպոթեքը վերցնենք 10 տարով, ապա 10 տարվա ընթացքում ընդհանուր վճարը կկազմի 65 880$։

Այսինքն՝ Սամվել Կարապետյանի ծրագրով նույնիսկ հիպոթեքով բնակարանն է ավելի էժան, քան այսօր շուկայական գներով ՝ առանց բանկային տոկոսների բնակարանը՝ 72 000$ ։

Իսկ ամբողջ շենքն ինչքա՞ն կարժենա շինարարական կազմակերպությունների համար։

Ենթադրենք կառուցվում է՝ 16 հարկանի նորակառույց շենք, յուրաքանչյուր հարկում՝ 4 բնակարան։ 2 բնակարան՝ 60 քմ, 2 բնակարան՝ 100 քմ։

Բնակարանների ընդհանուր մակերեսը մեկ հարկում կազմում է 320 քմ, սակայն հաշվի առնելով միջանցքները, մուտքերը և ընդհանուր տարածքները՝ մեկ հարկի մակերեսը մոտ 400 քմ է։

Այսպիսով՝
400 քմ × 16 հարկ = 6 400 քմ

Եթե 1 քմ-ի ինքնարժեքը 600 դոլար է, ապա՝ ամբողջ շենքի կառուցման արժեքը կկազմի մոտ 3 840 000 դոլար։

Մի գուցե թանկ է թվում, սակայն շինարարական կազմակերպություններն այսօր նույն շենքը կառուցելու համար ավելի մեծ ծախսեր են անում։ ։

Այսօր Երևանում միայն հողի գինը կարող է կազմել՝ մոտ 200 դոլար 1 քմ-ի համար, նման շենքի դեպքում անհրաժեշտ է առնվազն 1 000 քմ հողատարածք։

Բացի այդ, կան լրացուցիչ ծախսեր՝ ջրի անցկացում՝ մոտ 10 000 դրամ մեկ մետրի համար, գազի անցկացում՝ մոտ 10 000 դրամ, և այլ տեխնիկական ու վարչական վճարներ։

Սակայն Սամվել Կարապետյանի ծրագրով հողը, կոմունալ հարմարությունները կտրամադրվեն անվճար, ապա ծախսերը զգալիորեն նվազում են։ Եվ այս բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ երիտասարդները բնակարան կարող են գնել 36.600$-ով 72.000$-ի փոխարեն։ Իսկ շինարարական կազմակերպությունների ծախսերը մեկ շենք կառուցելու պարագայում կնվազեն միջինը 350.000 դոլարով։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
20:17 Շնորհավոր ծնունդդ, իմ սրբությունս. դերասան Նիկոլայ Եղիազարյանի գրառումը մայրիկի տարեդարձին
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ