Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 10:54 23-01-2026

Գողությունը կատարել են 2 հոգի, որոնցից մեկին «Թու-թու-թու լավա»-ն մի քանի անգամ օգնել է

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր.Օր-ի 254 հոդվածի 3-րդ մասի (գողությունը, որը կատարվել է տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով) հատկանիշներով։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 21-ին անհայտ անձի կամ անձանց կողմից Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչ Էրիկ Շահբազյանի՝ հանրությանը «Թու-թու-թու լավա» անվամբ հայտնի բլոգերի տանից կատարված գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ գողությունը կատարել են 2 հոգի, ովքեր տուն են մտել ոչ թե գլխավոր մուտքից, այլ անցել են պատի վրայով, մտել հողամաս և բակի հատվածից բացել տան դուռն ու մտել ներս։

Ստահակներն ամբողջ տունը տակնուվրա են արել, չհրկիզվող պահարանը կտրել են հատուկ էլեկտրական (բալգարկա) գործիքով և այնտեղից տարել մոտ 5 մլն դրամ և ոսկյա զարդեր ու թանկարժեք իրեր։ Տունը տակնուվրա անելուց հետո իրենց ցանկացած այլ ոսկյա իրեր չեն հայտնաբերել, քանի որ այն մեկ այլ տեղ է եղել, որի տեղը բարեբախտաբար չեն իմացել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողություն անող կասկածյալներից մեկին ժամանակին Է. Շահբազյանը, նույն ինքը «Թու-թու-թու լավա»-ն, մի քանի անգամ օգնության ձեռք է մեկնել՝ իհարկե չճանաչելով ապերախտին։ Երբ այցելել է «Թու-թու-թու լավա»-ի տուն, սկսել «կոկորդիլոսի արցունքներ» թափել, թե սոցիալական վատ պայմաններում եմ գտնվում, ինչից հետո «Թու-թու-թու լավա»-ն ոչ մի կասկած չունենալով, որ մեր օրերի նեռն իր տուն է այցելել այլ նպատակով, ֆինանսական օգնություն է ցուցաբերել ստահակին, ով ըստ օպերատիվ տեղեկությունների եկել էր Է. Շահբազյանի տուն այսպես ասած «ուստանովկա» անելու նպատակով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
20:17 Շնորհավոր ծնունդդ, իմ սրբությունս. դերասան Նիկոլայ Եղիազարյանի գրառումը մայրիկի տարեդարձին
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
16:20 ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ․ ԿԸՀ նախագահ