Ներքին 9 ամիս առաջ - 18:27 22-01-2026

2025 թ. վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 80 մլն դոլարի վնաս․ Գլխավոր դատախազություն

2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 80 մլն դոլարի վնաս։

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ ներկայացնելով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների ամփոփ տվյալները։

Վերականգնված վնասի ցուցանիշներում ներառված է նաև ռազմավարական նշանակություն ունեցող՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով ընկերությունը:

Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 15 միլիարդ 440 միլիոն դրամ, որը համարժեք է շուրջ 41 միլիոն 174 հազար ԱՄՆ դոլարին: Համեմատության համար նշենք, որ նշված ցուցանիշը շուրջ 2,4 միլիարդ դրամով գերազանցում է 2024 թվականի վնասի ցուցանիշը:

Պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի եղբոր և նրանց հետ առնչություն ունեցած անձանց կողմից կատարված հանցանքների վերաբերյալ քննվող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հարություն Փամբուկյանի և նրանց ընտանիքի անդամների կողմից կատարված հանցանքների վերաբերյալ քննվող և մի շարք այլ քրեական վարույթների շրջանակներում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն