Ներքին 7 ամիս առաջ - 19:18 22-01-2026

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանի հետ


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ողջունելով դեսպան Նիկոլովին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման։

Նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված ջերմ ու գործընկերային կապերն ամուր հիմք են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ներուժն ընդլայնելու համար։

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործող կրթաթոշակային ծրագրի շարունակականությունը՝ առաջարկելով քննարկել միջբուհական համագործակցության զարգացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ կրթահետազոտական նոր ծրագրերի հնարավորությունները։

Այդ համատեքստում ընդգծվել է ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում համագործակցության ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում փոխգործակցությանը, կարևորվել են երկու երկրների մշակութային հաստատությունների միջև կապերի ամրապնդումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև երկուստեք փառատոներին և միջազգային ֆորումներին մասնակցությունը։

Սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կանցկացվի Հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին նախատեսվում է նաև բուլղարացի մարզիկների մասնակցությունը։

ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ ընդգծելով առկա մեծ ներուժը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը