Ներքին 9 ամիս առաջ - 17:57 21-01-2026

Խաչատուրյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկվել են գերիների, անհայտ կորածների և հումանիտար հարցեր

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անհայտ կորածների, գերիների և այլ պահվող անձանց հետ կապված խնդիրները, ինչպես նաև հումանիտար բնույթի մի շարք հարցեր։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ և շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով դրա առանցքային դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման, տուժած բնակչության պաշտպանության և միջազգային հումանիտար իրավունքի պահպանման գործում։

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ իրականացվող աշխատանքը կարևոր նշանակություն ունի՝ շեշտելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է, որ մարդասիրական խնդիրների լուծումը պետք է լինի առաջնահերթություն։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրադրությանը՝ ընդգծելով խաղաղության հաստատման և կայունության ապահովման կարևորությունը։ Այս համատեքստում բարձր է գնահատվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարիների ընթացքում իրականացրած հումանիտար գործունեությունը տարածաշրջանում, ինչպես նաև ընդհանրապես հակամարտությունների պայմաններում Կարմիր խաչի կարևոր դերը՝ մարդկային կյանքեր փրկելու և մարդկային ճակատագրերը պաշտպանելու գործում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն