Ներքին 9 ամիս առաջ - 16:17 21-01-2026

«Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շարքում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է  «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը  

ԱՄՆ 250-ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շրջանակում, որոնք կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը։

Սպիտակ տան կողմից պատրաստած «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը ներկայացնում է ԱՄՆ անկախությունը կերտած առաջնորդների պատմությունները։ ԱԲ նորարարական տեխնոլոգիաների միջոցով այս ցուցադրությունը վերակերտել է ամերիկյան հեղափոխությունը և պատկերների, կենսագրությունների, պատմական կարևոր իրադարձությունների միջոցով ներկայացնում է ամերիկյան անկախության առաջնորդներին, որոնց շարքում են այն 56 գործիչները, որոնք ստորագրել են Անկախության հռչակագիրը, ինչպես նաև 6 ազդեցիկ հեղափոխական կին գործիչներ։

ԱՄՆ փոխդեսպանի պարտականությունները կատարող Էնդրյու Ջոնսոնը պաշտոնապես բացեց ցուցադրությունը՝ ողջունելով առաջին այցելուներին՝ անգլերենի ուսուցման ACCESS ծրագրի շրջանավարտներին և Երևանի պետական համալսարանի ամերիկագիտության ծրագրի ուսանողներին, որոնք համակ ուշադրությամբ դիտարկեցին ֆիզիկապես առկա ցուցանմուշները և վիրտուալ ցուցադրությունները, որոնք ներկայացնում էին հիմնադիր հայրերին, անկախության շարժման կին գործիչներին և խոշոր պատմական իրադարձությունները։

«Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շարքում տարվա ընթացքում նման նախագծեր կիրականացվեն Հայաստանում գործող բոլոր «Ամերիկյան անկյուններում»։ Դեսպանությունում «Հիմնադիրների թանգարանի» անդրանիկ ցուցադրությանը կհաջորդեն «Ամերիկյան անկյուններ» այցերը, և ամբողջ Հայաստանում մարդիկ հնարավորություն կունենան ավելին իմանալ Միացյալ Նահանգների ակունքների և ժամանակի փորձությունն անցած այնպիսի արժեքների մասին, ինչպիսիք են՝ առաջնորդումը, քաղաքացիական մասնակցությունը և ազատությունը։

«Հիմնադիրների թանգարան» ցուցադրության երթուղին

մարտ – Երևանի «Ամերիկան անկյուն» (Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, ք․ Երևան, Նալբանդյան փող․ 4/1)
ապրիլ – Չարենցավանի «Ամերիկան անկյուն» (Չարենցավանի քաղաքային գրադարան, ք․ Չարենցավան, 6-րդ թաղամաս, 19 շենք)
մայիս – Գյումրու «Ամերիկան անկյուն» (Շիրակի մարզային գրադարան, ք․ Գյումրի, Աճեմյան փող․ 2/1)
հունիս – Վանաձորի «Ամերիկան անկյուն» (Լոռու մարզային գրադարան, ք․ Վանաձոր, Վարդանանց փող․ 25)
հուլիս – Կապանի «Ամերիկան անկյուն» (Սյունիքի մարզային գրադարան, ք․ Կապան, Շահումյան փող․ 6)

Ցուցադրության ժամկետների ու վայրերի մասին հավելյալ տեղեկությունների համար հետևե՛ք մեր էջերին Facebook, Instagram կամ X հարթակներում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն