Ներքին 9 ամիս առաջ - 14:58 21-01-2026

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի էլեկտրասարքավորումներ է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը գեներատորների և այլ սարքավորումների խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա՝ երկրի էներգետիկ ցանցում առկա ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խմբաքանակն ուղարկվել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության կողմից՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։ Այն ներառում է 12 ցածր լարման արևային վահանակ, 11 գեներատոր և 27 000 մետր մալուխներ և լարեր։ Սարքավորումների ընդհանուր արժեքը գնահատվում է 1 միլիոն դոլար։

Ադրբեջանը մինչ օրս Ուկրաինային տրամադրել է 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։

2025 թվականի վերջից ի վեր Ուկրաինայում, մասնավորապես Կիևում և հարակից շրջանում, ռուսական զանգվածային հարվածների պատճառով սրվել են էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը՝ ջեռուցման և էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Կլիչկոյի խոսքով՝ 2022 թվականի փետրվարից ի վեր, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի դեմ, Կիևն առաջին անգամ է բախվել նման ծանր էներգետիկ ճգնաժամի։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն